13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2015

ՌԴ Կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյան սպանել է գործընկերներին ու ինքնասպան եղել /վիդեո/

Ռուսաստանի Կենտրոնական բանկի Բլոգովեշչենսկի մասնաճյուղում արյունահեղություն է տեղի ունեցել: Մասնաճյուղի ղեկավարի տեղակալը նախ գնդակահարել է երեք գործընկերներին, ապա ինքնասպան է եղել, հայտնում է Интерфакс-ը: Մահացածներից երկուսը կանայք են, մեկը` տղամարդ, նրանք բոլորը նույնպես բարձր պաշտոններ են զբաղեցրել Բլոգովեշչենսկի ԿԲ-ում: Նախնական տվյալներով` հանցագործի անուն-ազգանունը Վլադիմիր Լյովկին է: Գործընկերներին նա սպանել է աշխատանքային վեճի արդյունքում: 3 հոգու […]

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնել

Ստրասբուրգում երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հունվարի 30-ը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ ճիշտ է՝ այս նստաշրջանում Հայաստանի հետ ուղղակիորեն կապված զեկույցներ չկան, բայց դա չի նշանակում, որ հայկական պատվիրակության համար աշխատանք չկա, որովհետև հիմնական աշխատանքները կատարվում են հանձնաժողովներում: Նշենք, որ մեր պատվիրակությունն այս անգամ […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:    Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:                                                                                                                                                                                                                                                                                 Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:    

Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ նա մասնակցել է մարզխորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:  Իր բացման խոսքում նախարարը հայտնել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջիկա մեկ […]

34-ամյա տղամարդը մահացել է

Հունվարի 26-ին, ժամը 16.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «հոգեվարքային վիճակ, որովայնի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Իրիցյանը:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում Ա. Իրիցյանին որովայնի շրջանում պատճառել է հրազենային վնասվածք, […]

Քննարկվել են Երևանի և ռումինական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Պետական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի և Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ: Առանձնակի կարևորելով դեռևս 2013թ.-ին Երևանի և Բուխարեստի միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան […]

Հովիկ Աբրահամյանը չընդունեց փոքր բիզնեսի ներկայացուցիչներին

Կառավարության շենքի առջև հավաքված առևտրականներին վարչապետը այդպես էլ չընդունեց; Ինչպես տեղեկացրել էր կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին կառավարության շենքում չէ, աշխատանքային հանդիպման է, հետևաբար չի կարող հանդիպել շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին: Տեսնելով, որ այսօր անհնար է հասնել որևէ արդյունքի հեռացան կառավարության շենքի դիմացից, […]

Ինչ մնաց ծաղկող քաղաքից. Մարիուպոլը` գնդակոծությունից հետո /ֆոտոշարք/

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքն օրերս ռմբակոծության ենթարկվեց, ինչից հետո նախկինում գեղեցիկ քաղաքն ավերակների է վերածվել: РИА Новости-ն ֆոտոշարք է ներկայացրել, թե ինչպիսի տեսք ունի Մարիուպոլը ռմբակոծությունից հետո:

Ես գիտեմ՝ ինչ եմ անում և անում եմ. Երվանդ Զախարյան /վիդեո/

Ինչպես արդեն Henaran.am-ը  տեղեկացրել էր,  նախագահի նստավայրի մոտից ՛՛Նաիրիտ՛՛գործարանի աշխատակիցները երթով շարժվեցին դեպի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նրանք հանդիպեցին նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նախարարը  աշխատակիցներին տեղեկացրել է, որ փետրվարի 2-ին այցելելու է գործարան և աշխատավարձը տալու օրվա վերաբերյալ հստակ տեղեկատվություն  է տրամադրելու: ՛՛Նախարարը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսուհետև բոլորը ստանալու են աշխատավարձ։ Այդ ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված