13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը չընդունեց փոքր բիզնեսի ներկայացուցիչներին

Կառավարության շենքի առջև հավաքված առևտրականներին վարչապետը այդպես էլ չընդունեց; Ինչպես տեղեկացրել էր կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին կառավարության շենքում չէ, աշխատանքային հանդիպման է, հետևաբար չի կարող հանդիպել շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին:

Տեսնելով, որ այսօր անհնար է հասնել որևէ արդյունքի հեռացան կառավարության շենքի դիմացից, սակայն հունվարի 29-ին հանդիպելու նպատակով: ՛՛10 հոգանոց խումբ ենք կազմում, որպեսզի հաջորդ ակցիայի ժամանակ, եթե վարչապետը մեզ ընդունի բարձրանանք վերև՛՛,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Սակայն ակցիայի մասնակից Սամսոն Գրիգորյանը նշեց, որ իրենք չեն բարձրանալու բանակցելու կամ երկխոսելու համար, այլ Կառավարության վերջնական պատասխանն իմանալու.՛՛Մեզ պետք է այս օրենքի անվերապահ կասեցում: Չեմ հասկանում «պրինցի՞պ» են ընկել: Էսօրվա դրությամբ մենք բոլորս փակել ենք խանութները, եկել ստեղ միտինգ ենք անում: Իրիկունն էլ գնալու ենք տուն, ասեն` ի՞նչ եք բերել, ասելու ենք ոչ մի բան, միտինգի էինք՛՛,- վրդովված ասաց Սամսոն Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ