28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնել

Ստրասբուրգում երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հունվարի 30-ը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ ճիշտ է՝ այս նստաշրջանում Հայաստանի հետ ուղղակիորեն կապված զեկույցներ չկան, բայց դա չի նշանակում, որ հայկական պատվիրակության համար աշխատանք չկա, որովհետև հիմնական աշխատանքները կատարվում են հանձնաժողովներում: Նշենք, որ մեր պատվիրակությունն այս անգամ կրճատված կազմով է մասնակցում նիստերին, առողջական խնդիրների պատճառով ոմանք բացակայում են:

Երեկ նստաշրջանի օրակարգում եղել է Ռուսաստանի լիազորությունների դադարեցման խնդիրը, և այսօր արդեն մոնիտորինգի հանձնաժողովն աշխատանքներ է կատարում համապատասխան զեկույցի համար: Հինգշաբթի օրը, Նաղդալյանի փոխանցմամբ, կլինի այդ հարցի վերաբերյալ քննարկումն ու վերջնականապես կորոշվի՝ ռուսական պատվիրակությունը շարունակում է աշխատել այս տարի ակտիվ ձևով, թե ոչ: Հիշեցնենք, 2014-ի գարնանային նստաշրջանի ընթացքում ռուսական պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից՝ Ղրիմի բռնակցման պատճառով:

Քննարկվել է նաև Ուկրաինայում հումանիտար իրավիճակը:

Երեկվա նիստում նաև Բյուրոյի զեկույցն է լսվել նախորդ նստաշրջանից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ, որին հայկական պատվիրակները բավական ակտիվ մասնակցել են: Ելույթ են ունեցել պատվիրակության ղեկավարը և ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն, ովքեր անդրադարձել են աշնան ամիսների ընթացքում կատարված գործընթացներին: Հայ պատվիրակներն առաջին հերթին գոհունակություն են հայտնել նոյեմբերին վեհաժողովի կողմից ընդունված զեկույցի համար, որ վերաբերում էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը:

Հիշեցնենք, որ մարդասպանի արտահանձնումից և  ադրբեջանական իշխանությունների կողմից նրան հերոսացնելու քայլը բավական վրդովեցրել էր Եվրոպայի խորհրդին, որը նախաձեռնեց զեկույց, որտեղ ասվում է, որ դատապարտված անձանց արտահանձնումը անհանդուրժելի է որ օգտագործվի հակառակ եվրոպական կոնվեկցիայի կողմից դրված արժեքներին, այսինքն՝ օգտագործվի ի չարս և դառնա միջոց հանցագործին արդարացնելու համար: Հայ պատվիրակներն իրենց երեկվա ելույթներում ողջունել են այս վճռական վերաբերմունքը:

Նշենք նաև, որ հայ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնել ՛՛Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ՛՛ վերնագրով զեկույցի վերաբերյալ, որը նախաձեռնել է անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը: Զեկույցը դեռևս պատրաստ չէ, և հայկական պատվիրակության անդամները հիշեցնելով, որ տարածաշրջանում շատ փխրուն է խաղաղության գործընթացը, հրադադարը խախտվում է ամեն օր, բազմաթիվ կրակոցներ ու ներխուժումներ են լինում ադրբեջանական կողմից ու զոհեր են լինում երկու կողմերից՝ կոչ են արել բոլոր պատվիրակներին իրենց ելույթների ու խոսքերի մեջ լինել շատ զգույշ, լինել բալանսավորված:

՛՛Յուրաքանչյուր անզգույշ խոսքն առաջացնում է նորանոր անկայունություններ, դիվերսիաների փորձ Ադրբեջանի արկածախնդիր իշխանությունների կողմից, հետևաբար կոչ ենք արել լինել զգուշավոր, որովհետև վտանգվում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը՛՛,-նկատեց Հերմինե Նաղդալյանը: Նա նաև ասաց, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը, դրան հետևած տասնօրյա գործողություններին, որոնք ի հակառակ բոլոր մարդասիրական նորմերի էին: Մեր պատվիրակները փոխանցել են իրենց դիրքորոշումը, այն է՝ այսօր Ադրբեջանը տարածաշրջանում անկայունության և վտանգի գլխավոր իրականացնողն է, և բոլոր զոհերի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական իշխանության վրա:

Այսօր երեկոյան կայանալու է ազատ դեբատ կոչվող նիստը, որտեղ պատվիրակները խոսում են այն թեմաների շուրջ, որոնք իրենց մտահոգում են, բայց օրակարգում ընդգրկված չեն: Հայկական պատվիրակության անդամներտ ևս հերթագրված ենք ելույթների համար, և նախապես որոշված է, որ ելույթները վերաբերելու են ցեղասպանության ու հարյուրամյա տարելիցին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ