34-ամյա տղամարդը մահացել է

Հունվարի 26-ին, ժամը 16.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «հոգեվարքային վիճակ, որովայնի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Իրիցյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում Ա. Իրիցյանին որովայնի շրջանում պատճառել է հրազենային վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին:
Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: