13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2015

Քաղաքացիներ են մոլորվել

Հունվարի 22-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին: Ժամը 20.20-ին ՀՀ ԿԱ քաղավիացիայի […]

Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը /վիդեո/

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը: Լրատվամիջոցների տվյալներով` Աբդուլլահ ը հիվանդանոց էր տեղափոխվել դեռեւս նախորդ տարվա դեպտեմբերի 31-ին, բուժման կուրս էր անցել: Նրա մոտ թոքային վարակ էր ախտորոշվել: Աբդուլլահը թագավորում էր երկիրը 2005 թվականից: Նրա մահից հետո գահին կնստի նրա եղբայրը`Սալմանը, ով 79 տարեկան է: Աբդուլլահ թագավորը […]

Կադրեր Պրեմյակովի հարցաքննությունից /վիդեո/

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյաններիընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ […]

Հերթական դիվերսիոն փորձ. հայկական կողմը զոհեր ունի /լրացված/

Այսօր՝ հունվարի 22-ին,  առավոտյան ժամը 7-ի մոտակայքում Տավուշի մարզի Չորաթան գյուղի մոտ թշնամու կողմից հերթական դիվերսիան է տեղի ունեցել: Դեռեւս չճշտված տեղեկություններով հայկական կողմից կա  երկու զոհ եւ վիրավորներ: Ադրբեջանական կողմի կորուստներն ավելի շատ են:  Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, ով ներկայումս գտնվում է Չորաթան գյուղում: Այլ մանրամասներ առայժմ պարզել չի հաջողվել: Նշենք նաեւ, […]

Բանկերն հրաժարվում են. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի, նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց: Արդյունքում որոշ բանկեր սկսել են քննարկել նաեւ վարկային բաժինների աշխատակիցներին կրճատելու հարցը:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Երգիչ Թաթուլի արտագաղթն օգուտ կտա. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”-ը գրում է. “Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երգիչ Թաթուլ Ավոյանն արդեն տեւական ժամանակ է գտնվում է ԱՄՆ-ում եւ մտադիր է մշտական բնակություն հաստատել այնտեղ:  Հետո էլ ասում են՝ լրատվական միջոցներում պոզիտիվ լուր գտնելը դժվար է: Սա այն եզակի դեպքերից է, երբ արտագաղթն ինչ-որ օգուտ տալիս է Հայաստանին, եւ պարզվում է, որ ցանկացած բացասական երեւույթ նաեւ […]

Ո՞վքեր են միլիարդ դոլարանոց թմրանյութի տերերը. Իրավունք

Ինչպես հայտնի է, ան­ցած տարվա հունվար ամ­սին, Մեղրու սահմանակետում բեռնատարը զննման  ենթարկելուց, հայտնաբեր­վել էր հերոին տեսակի թմրանյութի մեծ խմբա­քանակ’ մոտ մեկ տոննա:Այդ գործով ձերբակալվել էին Թուրքիայի քաղաքացի, ավտոմեքենայի տեր համարվող Օսման Ուղուրլին եւ վարորդը՝ ազգությամբ վրա­ցի Ավթանդիլ Մարտիաշվիլին: Նրանք ցանկացել են Իրանից մաքասնանենգ ճանապարհով Հայաստանով արտասահման տանել 860 կգ հերոյին տեսակի թմրանյութ: Թեմային անդրադարձել է […]

Եթե վարչապետը ցանկանում է…Իրատես de facto

Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի մանկության վարդագույն երազանքն է Ձեզ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին բազմած՝ “Իրատես De facto”-ն հարցրել է  նախկին ՕԵԿ-ական, այսօր` ԱԻ և տեղական ինքնակառավարման նախարար  Արմեն Երիցյանին: -Չկա նման բան: – Իսկ եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։ -Եկեք “եթե”-ներով, եզրակացություններով չառաջնորդվենք: –Եզրակացություն չէ, Հովիկ Աբրահամյանի իդեա-ֆիքսն է: -Չկա նման բան… բայց դա առողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված