02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վքեր են միլիարդ դոլարանոց թմրանյութի տերերը. Իրավունք

Ինչպես հայտնի է, ան­ցած տարվա հունվար ամ­սին, Մեղրու սահմանակետում բեռնատարը զննման  ենթարկելուց, հայտնաբեր­վել էր հերոին տեսակի թմրանյութի մեծ խմբա­քանակ’ մոտ մեկ տոննա:Այդ գործով ձերբակալվել էին Թուրքիայի քաղաքացի, ավտոմեքենայի տեր համարվող Օսման Ուղուրլին եւ վարորդը՝ ազգությամբ վրա­ցի Ավթանդիլ Մարտիաշվիլին: Նրանք ցանկացել են Իրանից մաքասնանենգ ճանապարհով Հայաստանով արտասահման տանել 860 կգ հերոյին տեսակի թմրանյութ: Թեմային անդրադարձել է “Իրավունք”-ը:

 Հունվարի 20-ին  Սյունիքի մարզի ընդհանուր իրա­վասության դատարանի կողմից ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Նրա փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն թերթի հետ զրույ­ցում անդրադառնալով իր պաշտ­պանյալի նկատմամբ հրապա­րակված դատավճռին’ ասաց.

– Ծիծաղելի է ուղղակի, չկան իմ պաշտպանյալի մեղքն ապա­ցուցող որեւէ հիմնավոր ապա­ցույց, եւ մենք, անշուշտ, պատ­րաստվում ենք բողոքարկել վճի­ռը Վերաքննիչ դատարան: Քանի որ հնչեցված մեղադրանքով խախտված է Մարդու իրավունք­ների եվրոպական կոնվենցիան, միջիրավական համաձայնագիրը:

Մեքենայի վարորդը Ավթանդիլ Մարտիաշվիլին, մեղադրվում է մեծ քանակի հերոինի ձեռքբեր­ման մեջ, սակայն տարբեր չափա­քանակով է ներկայացված հերոի­նի չափը եւ պաշտպանյալս չի նկատել մեքենայում առկա ինքնաշեն թաքստոցը:

 

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ