14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եթե վարչապետը ցանկանում է…Իրատես de facto

Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի մանկության վարդագույն երազանքն է Ձեզ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին բազմած՝ “Իրատես De facto”-ն հարցրել է  նախկին ՕԵԿ-ական, այսօր` ԱԻ և տեղական ինքնակառավարման նախարար  Արմեն Երիցյանին:

-Չկա նման բան:

Իսկ եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։

-Եկեք “եթե”-ներով, եզրակացություններով չառաջնորդվենք:

Եզրակացություն չէ, Հովիկ Աբրահամյանի իդեա-ֆիքսն է:

-Չկա նման բան… բայց դա առողջ մտածելակերպ է. եթե վարչապետը ցանկանում է, ինքը ներկայացնում է նախագահին, նախագահը նշանակում է։ Ես իմ դեպքի համար չեմ ասում, ես ընդհանրապես եմ ասում` կարգն է էդպես:

Իսկ Վովա Գասպարյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։

-Շատ լավ ընկերներ ենք եղել, մինչև հիմա էլ ընկերություն ենք անում:

Ինչպիսի՞ նախարար է նա` ըստ Ձեզ:

-Շատ լավ։ Կարծում եմ` լավ:

Միասին աշխատե՞լ եք:

-Չէ, միասին չենք աշխատել, բայց Վոլգոգրադում միասին սովորել ենք:

Դերասանական ֆակուլտետո՞ւմ:

-Ո՛չ, բարձրագույն քննչական դպրոցում:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ