13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2015

Պահանջում են Պերմյակովին հանձնել. իշխանություններին ժամանակ է տրվել

Գյումրեցի ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով չորեքշաբթի՝  հունվարի 14-ին, Գյումրիում ընթացող ակցիայի պատճառով լարվածությունը քաղաքում գնալով մեծանում է: Հազարավոր գյումրեցիներ եւ Երեւանից ժամանած ակտիվիստներ, որոնք ավտոերթով նախ գնացել էին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենք, ապա մարզպետարան, շարժվեցին  Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշում ընդունեցին ՀՀ իշխանություններին, […]

Հայոց Ցեղասպանությունը եւ Քիմ Քարդաշյանը. Սերժ Թանկյանը` Հայաստան այցելության մասին

Իրենց ջղաձգական ռիթմերին և սուր մեղեդիներին զուգահեռ, System of a Down միշտ հետապնդել է զգաստացնող նպատակ. բարձրացնել 1915 թվականի  Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Խմբի դեբյուտային LP ալբոմը պարունակում է մի երգ, որը կոչվում է «P.L.U.C.K », որտեղ մենակատար Սերժ Թանկյանը երգում է «Մի ամբողջ ազգի ցեղասպանություն / տանելով մեր հպարտությունը»: Տարիների ընթացքում խումբը անցկացրել է մի […]

Բուժեղբայրը 30 հիվանդի է սպանել

Գերմանական Դելմենհորստ քաղաքի հիվանդանոցի նախկին բուժեղբայրը խոստովանել է, որ 30 հիվանդի է սպանել: 38-ամյա տղամարդն ասել է, որ հիվանդներին մեծ քանակությամբ սրտի աշխատանքը խթանող դեղեր է ներարկել, ինչի արդյունքում նրանք մահացել են, հայտնում է ВВС-ն: Նա իր հանցագործությունները կատարել է 2003-2005 թվականների ընթացքում: Ինչպես պարզվել է, բուժեղբայրը նախ նման դեղամիջոցներ է սրսկել հիվանդներին, ապա նրանց […]

Անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում լիովին անցանելի են Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ ճանապարհահատվածները: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) […]

Ինչով են հպարտանում ավագանու անդամները

Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը 2014 թվականի լավագույն քայլը, որով հպարտանում է, այն է համարում, որ ավագանին ընդունեց Երևանի բյուջեն ու չորս տարվա ծրագիրը: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսի ժամանակ, երբ լրագրողներչը խնդրեցին ներկայացնել մի բան, որ արել են նախորդ տարի ու հպարտանում են: ՀՀԿ խմբակցության անդամ Նատալիա Լափաուրին նշեց, որ իր համար հպարտանալու պատճառներից […]

Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի 5-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 780 շախմատիստ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետեւել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շախմատի մրցասրահում: Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը՝ Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարն այս տարի հավաքել է բացառիկ […]

ՀԲ կանխատեսումներ. Հայաստանում 2015թ-ին ՀՆԱ-ն կաճի 3.3 %-ով, 2016-ին 3.7%, 2017-ին`4.1%-ով

Համաշխարհային բանկը տպագրել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» խորագրով զեկույց, որում ներկայացրել է 2015, 2016, 2017 թվականների վերաբերյալ իր կանախատեսումները համաշխարհային և առանձին մի շարք պետությունների վերաբերյալ: Հայաստանում 2015թ ՀՆԱ-ն կաճի 3.3 %-ով, 2016-ին 3.7%, 2017-ին` 4.1%-ով: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2014-ին Հայաստանում ՀՆԱ-ն, ըստ ՀԲ-ի, աճել էր 2.6 տոկոսով: Ադրբեջանում 2015-ին ՀՆԱ-ն կաճի 4.4%-ով, […]

Նախկին ոստիկանը 22 կնոջ է սպանել

Իրկուտսկի շրջանի դատարանը նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովին ցմահ ազատազրկման է դատապարտել` 22 կնոջ բռնաբարելու եւ սպանելու համար, հաղորդում է ТАСС-ը: Նախկին ոստիկանը խոստովանել է իր մեղքը եւ ասել, որ զղջում է իրեն “գազանի նման պահելու համար”: Ինչպես պարզվել է, հանցագործի զոհեր են դարձել 18-40 տարեկան կանայք: 1994-2000 թվականների ընթացքում օրվա մութ ժամերին Անգարսկ քաղաքի կանայք […]

Երիտասարդ կադրերին կներգրավեն գիտություն

Հունվարի 14-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ս. Հարությունյանն ամփոփեց ԳՊԿ 2014 թվականի գործունեությունն ու անդրադարձավ հեռանկարային ծրագրերին: Օրենսդրության բնագավառում 2014 թվականի ընթացքում կոմիտեի կողմից մշակվել է ՀՀ կառավարության 4 որոշման նախագիծ, որից երկուսն արդեն ընդունվել է: ՀՀ կառավարության ընդունած որոշումներից մեկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված