23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչով են հպարտանում ավագանու անդամները

Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը 2014 թվականի լավագույն քայլը, որով հպարտանում է, այն է համարում, որ ավագանին ընդունեց Երևանի բյուջեն ու չորս տարվա ծրագիրը: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսի ժամանակ, երբ լրագրողներչը խնդրեցին ներկայացնել մի բան, որ արել են նախորդ տարի ու հպարտանում են:

ՀՀԿ խմբակցության անդամ Նատալիա Լափաուրին նշեց, որ իր համար հպարտանալու պատճառներից են անհատական որոշումներ, որ կայացվել են տարվա ընթացքում, որոնց արդյունքում բնակիչները որպես նվեր ստացել են բնակարաններ: Հպարտություն է նա համարում նաև ավագանու գործուենության հրապարակայնության վերաբերյալ որոշումների ընդունումը:

ԲՀԿ խմբակցության Թամարա Պողոսյանն էլ նկատեց, որ չափազանցված է հպարտություն անվանելը, բայց գոհ է այն ծրագրերից, որոնց միձոցով սոցիալական խնդիրներ են լուծվել:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ