Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ, 2014 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։ Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր մայրաքաղաքի համար։ Հետևողական աշխատանքով մենք կարողացանք առաջընթաց արձանագրել ոչ միայն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, այլև հաջողությամբ […]