18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես զարդարել տունը` 2015-ի Ամանորին ընդառաջ

Ամանորն առանձնահատուկ տոն է, որը սիրում են թե մեծերը, թե փոքրերը: Այն հեքիաթի է նման եւ իր մեջ առեղծվածային ինչ-որ բան ունի: Մենք դրան սպասում ենք հրաշքի նման: Եւ պատրաստվում ենք մեծ անհամբերությամբ` նվերներ ենք գնում, հագուստ ընտրում, տոնածառ դնում եւ իհարկե, զարդարում տունը:

Տունը զարդարելիս պետք է իմանալ գալիք տարվա առանձնահատկությունները: Նոր` 2015 թվականը համարվում է կապույտ, փայտե այծի տարի, եւ տունն այնպես պետք է զարդարել, որ “տարվա տիրուհին” հավանի այն:

Եթե հավատանք արեւելյան հորոսկոպներին, այծը սիրում է տնական հարմարավետ միջավայր: Տունը զարդարելիս շեշտը դրեք նուրբ գույների վրա` հատկապես շեշտելով գալիք տարում նորաձեւ` կապույտ գույնը: Տոնածառը եւս կարող եք զարդարել կապույտ գույնի խաղալիքներով:

Տանն անմիջապես կարմիր թելերով զարդարված զանգ ունեցեք, համաձայն հեքիաթի` այն իր վզին կրել է այծը: Ցանկալի է, որ զանգը կախեք տան մուտքի մոտ, ով այն զնգացնի, գալիք տարում հարստություն կստանա:

Տանը փայտե իրեր շարեք, տարին փայտե այծի տարի է: Լավ կլինի, որ ձեռք բերեք հենց այծի փայտե արձանիկ: Այն անպայման դրեք տոնական սեղանի կենտրոնում: Այծը թարմ կանաչեղեն է սիրում, հետեւաբար` սեղանին անպայման թարմ կանաչի դրեք: Պատուհանները զարդարեք այծի գունավոր նկարներով:

Մի մոռացեք զարդարել տան բոլոր սենյակները, ամենուր փոքրիկ տոնածառեր, փայլեր ու լույսեր դրեք: Ամենակարեւորը` ապահովեք տանը տոնական տրամադրություն որպեսզի ողջ տարին տոնական լինի ձեզ համար:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ