04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ: Ողջունելով զինծառայողներին՝ քաղաքապետը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթել բարի ծառայություն:

«Ինչպես գիտեք, արդեն երկու տարի է, ինչ բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հաջողությամբ իրականացնում է հատկապես սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի կազմակերպումը: Սա ևս մեկ հնարավորություն է փաստելու, որ մենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին ենք: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, զինվորի ու նրա ընտանիքի կողքին: Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների կապակցությամբ և մաղթում ձեզ բարի ծառայություն: Թող 2015 թվականը լինի խաղաղության տարի», – նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է զորմասերում, ծանոթացել ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության և աջակցության համար՝ ժամկետային զինծառայողները վստահեցրել են, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:  Այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորամասին նվիրվել է համակարգիչ, հեռուստացույցներ, իսկ զինվորներին նաև ամանորյա նվերներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ