10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 16, 2014

Փեսան սպանել է աներոջը՝ հահոյելու համար. Իրավունք

Դեկտեմբերի 11-ին Կոտայքի  մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան դանակով հարվածել է Սայադյանի կրծքավանդակին’ սպանելով նրան: Միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին, ով կան­խելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը: Սպանված Սայադյանի եղբայրը “Իրավունքին” պատմել է, որ կոնֆլիկտը 4 տարվա պատմություն ունի: Սովորական լեզվակռիվ է եղել: […]

Ինչո՞ւ է դատարկվում դատապարտյալների հիվանդանոցը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ “Դատապարտյալների հիվանդանոցից” տասնյակ դատապարտյալներ միանգամից դուրս են գրվել: Ըստ նույն տեղեկությունների՝ հրահանգ է տրվել հիվանդանոցը դատարկել բոլոր այն դատապարտյալներից, որոնք ծանոթ-բարեկամի միջոցով կարողացել են այնպես անել, որ իրենց պատիժը կրեն ոչ թե քրեակատարողական հիմնարկներում, այլ դատապարտյալների հիվանադանոցում։  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Արամ Մանուկյանին ծեծողը մաքսանենգ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը 2011 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: Սվազյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2010 թվականին փորձել է Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության […]

26-ամյա Գեւորգը պտտեցրել է ամուսնացած Շողիկի գլուխը. Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Գեւորգ Այվազյանի գործի դատական քննությունը: Մանրամասները ներկայացնում է “Ժամանակ”-ը: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գեւորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին “Օդնոկլասնիկի” կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչեւ ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի