18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

26-ամյա Գեւորգը պտտեցրել է ամուսնացած Շողիկի գլուխը. Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Գեւորգ Այվազյանի գործի դատական քննությունը: Մանրամասները ներկայացնում է “Ժամանակ”-ը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գեւորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին “Օդնոկլասնիկի” կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչեւ ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն 573 հազար դրամը:

Գեւորգ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանում հարցաքննվեց տուժող Շողիկը:

Ըստ տուժողի՝ Գեւորգը “Օդնոկլասնիկի” կայքում ծանոթանալով իր հետ՝ ներկայացել է որպես Ֆրանսիայից ամուսնանալու նպատակով Երեւան ժամանած հայ մեծահարուստ:

Գեւորգը նորածանոթ կնոջը ներկայացրել է, թե Ֆրանսիայում բրենդային հագուստի խանութներ ունի եւ շատ հարուստ է: Այնպես է ներկայացրել իր հարստությունն ու ապրելակերպը, որ միանգամից պտտեցրել է Շողիկի գլուխը:

Շողիկի գլուխը պիտի որ չպտտվեր Ֆրանսիայից Երեւան ամուսնանալու եկած մեծահարուստի խոսքուզրույցից, քանզի նա արդեն ամուսնացած էր եւ ոչ միայն իր ամուսնու կինն էր, այլեւ՝ երկու երեխաների մայրը:

Բայց Շողիկը հայաստանյան մարզում իրեն բաժին ընկած գորշ իրականությունից Գեւորգի հետ համացանցային շփումների ժամանակ սավառնել է դեպի եվրոպական ճոխությունները եւ այնպես է ընկել երանության լազուրի մեջ, որ կորցրել է իրականության զգացողությունը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ