Փեսան սպանել է աներոջը՝ հահոյելու համար. Իրավունք
Դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան դանակով հարվածել է Սայադյանի կրծքավանդակին’ սպանելով նրան: Միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին, ով կանխելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը:
Սպանված Սայադյանի եղբայրը “Իրավունքին” պատմել է, որ կոնֆլիկտը 4 տարվա պատմություն ունի: Սովորական լեզվակռիվ է եղել:
“Եղբայրս ութ ամիս ՌԴ-ում էր ու նոր էր վերադարձել: Վերադառնալուն պես ցանկացել է զանգել խնամուն` փեսու հորը, որ իմանա ինչպես են ու այդտեղից կրկին շարունակվել է վեճը: Հետո հանդիպել են եւ վեճը նոր թափ ստանալով’ շարունակվել է”,-պատմել է եղբայրը:
Վերջինիս խոսքով, տանը 4 տարի առաջ առիթ է եղել, արդեն սպանվածը փեսային ասել է գնա դինամիկները բեր, որ երաժշտության ձայնը բարձր հնչի:
“Փեսան բերել է դինամիկները, դրել, սակայն ձայնը այնքան էլ բարձր չի եղել: Եղբայրս հայհոյել է՝ ասել է քո սենց-նենցը, որ բերել ես՝ ձայն տուր: Դա եղել է պատճառը, որ փեսան դրանից հետո, չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ չի եկել”,-թերթին պատմել է եղբայրը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: