10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2014

Կալանավորվել է ՀԱԷԿ փոխտնօրենը, իսկ տնօրենն ազատվել է աշխատանքից. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. ՛՛Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր: Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը […]

Երևանում դանակահարվել է ոստիկանության զորքերի աշխատակիցը.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ. Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ Նա որովայնի առաջային պատի ծակած-կտրած վնասվածքով ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն բուժօգնության էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին, ժամը 20:40-ի սահմաններում, որտեղից էլ ահազանգ էր ստացվել Մալաթիայի բաժնում: Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Սերժ Սարգսյանը խիստ նկատողությո՞ւն է արել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հայտնի խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը և խիստ նկատողություն է արել: Ս. Սարգսյանին զայրացրել է փաստը, որ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի հետ զրույցում Լևոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին ՛՛շան թուլի պես կկտրեմ ականջները՛՛: Եվ որպեսզի ամեն ինչ […]

ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական երիտասարդները հարցերը լուծում են “տղավարի”.Ժողովուրդ

Ժողովուրդ թերթը գրում է. “ՀՀԿ–ի և ԲՀԿ-ի երիտթևի միջև կռիվ է “ընկել”: “Ժողովուրդ”-ի տեղեկութուններով՝ վերջին շրջանում երկու կուսակցությունների երիտասարդները փորձում են միմյանց վախեցնել, մեկմեկու ինչ-որ հանդիպումների են հրավիրում՝ խնդիրները “տղավարի” լուծելու համար: ՀՀԿ-ականները ԲՀԿ-ականներին ժամադրել են Մելիք-Ադամյան փողոցում, այսինքն՝ ՀՀԿ գրասենյակի հարևանութամբ, սակայն ՀՀԿ-ականները չեն գնացել այդ հանդիպմանը: Հավանաբար ավելի բարձր կուսակցականներն արգելել են միջադեպին […]

Ռեկլամի կարիք ունեն. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից: Սակայն Սյունիքի […]

Ազատամարտիկները մեծ հավաք կանեն եռաբլուրում.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է Այսօր Եռաբլուրում ազատամարտիկների մեծ հավաք է տեղի ունենալու: Այդ մասին հայտարարվել էր դեռ դեկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կողմից: Մենք տեղեկացանք, որ Եռաբլուր են ժամանելու նաև մարզերից, ազատամարտիկներին խիստ վրդովվեցրել են իրենց մարտական ընկերների նկատմամբ կատարվող բռնությունները: Հավաքին մասնակցելու են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Ռուբեն Գևորգյանն ու Ազատամարտիկների դաշինքին չմիացած այլ […]

Ռուբլին մի քանի ամսվա ընթացքում արժեզրկվել է 71 տոկոսով. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Երեկ ուշ երեկոյան մոսկովյան բորսայում ոուբլին կրկին կտրուկ արժեզրկվել է։ Մեկ դոլարի գինը կազմում էր ավելի քան 58 ռուբլի, իսկ մեկ եվրոյի գինը՝ 72 ռուբլի 40 կոպեկ: Այսպիսով, ռուբլին մի քանի ամսվա ընթացքում արժեզրկվել է 71 տոկոսով:   Անկախ ռուս փորձագետները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ […]

ԿԲ նախագահը հրահանգ ունի. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Վերջին օրերին կառավարությունում բուռն աշխատանքային պրոցես է՝ փորձում են պարզերես անել Հովիկ Աբրահամյանի կառավարության 9 ամիսը, փրկել իրավիճակը, որ Ամանորի նախաշեմի հաշվետվությունների ժամանակ ոչ միայն ասելու բան ունենան, այլև չսրեն առանց այն էլ երկրռւմ լարված սոցիալական վիճակը:   ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հրահանգ է տրված անել ամեն ինչ, որպեսզի ՛՛կրիտիկական օրերը՛՛ հնարավորինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի