16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը խիստ նկատողությո՞ւն է արել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հայտնի խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը և խիստ նկատողություն է արել: Ս. Սարգսյանին զայրացրել է փաստը, որ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի հետ զրույցում Լևոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին ՛՛շան թուլի պես կկտրեմ ականջները՛՛: Եվ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է իր տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նկատողություն հայտարարել:

 

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը երեկ ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը. ՛՛Ես նախարարից (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատի ունի,- խմբ.) նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ