14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռեկլամի կարիք ունեն. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:

Սակայն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել:

“Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն և փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն”,-ասել է Սուրեն Խաչատրյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:   

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ