10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2014

Ծավ-Շիշկերտ ավտոճանապարհին աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու համար

ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում  դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում:  700 խմ  ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Դեպքից անմիջապես հետո վթարված հատվածում էին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները: Տեղի ունեցածի մասին նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: Նման […]

Չսահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ

  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել Կենտրոն վարչական շրջանի համատիրության նախագահների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վարչությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ու համապատասխան բաժինների բոլոր աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության, աղբահանության և սանմաքրման նոր օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության […]

Ղրղըզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն ավարտական փուլում է

Ղրղըզստանի վարչապետ Ջոոմարտ Օթորբաեւը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելու մասին պայմանագիրը նախապատրաստման ավարտական փուլում է՝ գրում է Риа новости-ն: Ղրղըզստանի՝ Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը նախատեսվոմ է ստորագրել դեկտեմբերի 23-ին: Մայիսին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ,  ստորագրվել է ՄՄ-ին Ղրղըզստանի միանալու միջոցառումների ծրագիրը: Ներկայումս ՄՄ-ին եւ Միասնական տնտեսական տիրույթին Ղրղըզստանի միանալու […]

Հայ-ռուսական բարեկամական ակումբի նիստը ռուսերենով է

”Հայաստան. աշխարհաքաղաքական հարաբերություններ՛՛ թեմայով հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի ութերորդ նիստը կրկին ընթանում է ռուսերենով: Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը նիստից առաջ ասաց, թե ժամանակ խնայելու համար պատգամավորներն ազատ են լեզվի ընտրության հարցում, բայց նիստը շարունակվեց ռուսերենով: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարևորեց ակումբի գոյությունը, որովհետև այն ունի բոլոր հնարավորությունները տարատեսակ հարցերի քննարկման […]

Քննարկվել են հայ-ուրուգվայական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝  վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:             Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել […]

Նախագահն ընդունել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և գոհունակությամբ փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարևոր տարի է և այն, անկասկած, երկու երկրների փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում: Սերժ Սարգսյանը նշել է, թե ամենաջերմ զգացումներով […]

Ինչպե՞ս կլուծվի ՛՛Նաիրիտի՛՛ թնջուկը

Վերջին շրջանում ակտիվորեն քննարվում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հարցը: Վերջիններս պետությունից պահանջում են իրենց աշխատավարձերի փոխհատուցումը, ընդ որում՝ կառավարությունը գործարանի ընդամենը 10% բաժնետերն է: Հիշեցնենք, որ «Նաիրիտը» ունի 2000-ից ավելի աշխատակից, ուստի խնդրի լուծումը հրատապ նշանակություն ունի:  Խնդրի լուծման հետ կապված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնական հայտարարություն է  տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ «Նաիրիտ […]

Հայաստանն այնքան կշիռ ունենա, որքան ՌԴ-ը. ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական

Այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի 8-րդ նիստի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովն անդրադարձավ այն մտահոգություններին, որ ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում կարող է իր ինքնիշխանությունը կորցնել և նկատեց, որ ամեն ինչ շատ պարզ է.  ՛՛Հայաստանի ինքնիշխանությունը չի վնասվի, երաշխիքը կոնսենսուսն է, դուք այնքան նախարար կունենանք, որքան ՌԴ-ն, այնքան կշիռ՝ ինչքան ՌԴ-ն՛՛,-ասաց նա՝ խոսելով Եվրասիական […]

Կրթության ոլորտում կոռուպցիան նվազում է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Համաշխարհային օրվա կապակցությամբ ՛՛Թրանսփարենսի Ինթերնեշնլ՛՛ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը ներկայացրել է իր տարեկան զեկույցը:  Վերջին տարիներին կրթության բնագավառում ձեռնարկված հակակոռուպցիոն ծրագրերը, ուրախալի է, որ տալիս են իրենց արդյունքը, ինչ արձանագրում են թե միջազգային կազմակերպությունները, թե մեր քաղաքացիները:Ու թեպետ մենք դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ, նման գնահատականները ոգևորիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի