26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս կլուծվի ՛՛Նաիրիտի՛՛ թնջուկը

Վերջին շրջանում ակտիվորեն քննարվում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հարցը: Վերջիններս պետությունից պահանջում են իրենց աշխատավարձերի փոխհատուցումը, ընդ որում՝ կառավարությունը գործարանի ընդամենը 10% բաժնետերն է:

Հիշեցնենք, որ «Նաիրիտը» ունի 2000-ից ավելի աշխատակից, ուստի խնդրի լուծումը հրատապ նշանակություն ունի: 

Խնդրի լուծման հետ կապված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնական հայտարարություն է  տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ ներկայիս աշխատակիցների հետ:

Փաստորեն, վերջերս շրջանառվող այն լուրը, թե իբր «Նաիրիտ» գործարանում կրճատումներ են իրականացնում իրենց մարդկանց աշխատանքի բերելու համար, չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են միայն ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:

Հայտարարության մեջ նաև ֆիքսվում է, որ այն աշխատակիցները, որոնց հետ փետրվարի պայմանագիր չի ստորագրվի «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով)»:

Այսինքն` վերջնահաշվարկի իրականացումը նշանակում է, որ այն աշխատակիցները, որոնց հետ նոր պայմանագիր չի կնքվելու, ստանալու են իրենց համապատասխան գումարները:

Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վերագործարկմանը, ապա պետք է ուսումնասիրվի, թե ինչ վիճակում է գտնվում գործարանը, որի արդյունքում պարզ կլինի, թե գործարանը, որը հիմնվել է դեռևս 1940թ-ին, կարո՞ղ է արդյոք ցանկացած պահի աշխատել ու մրցունակ արտադրանք ապահովել:

Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գործարանը երկար ժամանակ չի աշխատել և  չի կարող ունենալ այն պոտենցիալը, ինչ ուներ 25 տարի առաջ: Քանի 25 տարվա ընթացքում տեխնոլոգիական հեղափոխություն է տեղի ունեցել, ուստի  անհրաժեշտ է գործարանը հագեցնել նորագույն տեխնոլոգիաներով, ինչի համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ:

Բացի այդ, պետք է հաշվարկել, թե գործարանի արտադրանքը կարո՞ղ է արդյոք սպառվել, ինչպես նաև  ի՞նչ էկոլագիական խնդիրների կարող է հանգեցնել գործարանի վերագործակումը, և ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ էկոլագիական խնդիրները թույլ չտալու համար:

Գործարանի վերագործարկման խնդիրը ուսումնասիրելու նպատակով կառավարությունը արդեն իսկ  դիմել  է «Համաշխարհային Բանկին», որի մասնագետները գործարանում իրականացնելու են մեծ ծավալի աշխատանք՝ տալու այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք հնարավոր է աշխատեցնել գործարանը և որքա՞ն գումար կպահանջվի այս անլուծելի թվացող խնդրի կարգավորումը:

 

Արման Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ