Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաժողովի կապակցությամբ

Հայաստանի համար պատիվ է մայրաքաղաք Երևանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հյուրընկալել Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային համաժողովը: Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների ու կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունը արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող […]