12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգային ժողովը միասնական է. քվեարկություն, շնորհավորանք ու ծաղիկներ

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստը: Այսօր այն մեկնարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանին ծննդյան օրը շնորհավորելով և ԱԺ նախագահի կողմից ծաղկեփունջ նվիրելով:

Ապա խորհրդարանը կազմակերպեց երեկ կայացած հարցերի քվեարկությունը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացրած ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 100 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ քվեներ չկային:
Երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացրած ՛՛Սահմանամերձ գյուղական համանյքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին՛՛ օրենքի նախագիծը, այն ընդունվեց 94 կողմ, 3 դեմ և 1ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց նաև ՛՛Ֆինանսական համահարթեցման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, այն ընդունվեց 71 կողմ, 1 դեմ և 19 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ