02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Պաժառ են ընկել մեր հաջողությունից. Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն  Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 “Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։

Երբեւէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։

Ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ։ Տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ համերգի ընթացքի, ոչ էլ կազմակերպիչների հետ։

Այդ ստահոդ լուրերի հեղինակները հավանաբար այն մարդիկ են, ովքեր իրոք պաժառ են ընկել մեր հաջողությունից ու միջոցառման ազդեցիկ եւ ներկայացուցչական լինելուց։ Ընդ որում, միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառմանը երիտասարդների թիվը մոտավորապես այնքան էր, որքան իրենց, այսպես կոչված, աշխարհացունց հանրահավաքներում։

Իսկ եթե համերգին հուր կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում”։

Հիշեցնենք, որ երեկ համալիրում ուսանողության նվիրված համերգից հետո հրդեհ է բռնկվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ