13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

“Բավարար ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել ու քննադատել, այլեւ ներկայացնել առողջ եւ իրատեսական առաջարկներ” /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Վերջին ժամանակաշրջանը հագեցած էր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում արձանագրվեց. ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի ձեւաչափով:   Հարգելի գործընկերներ, Սոչիի, […]

Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են հարցը առաջադրողները. Խաչատրյանը՝ նախագահի հայտարարությունից

՛՛Օրենսդրական փաթեթներն Ազգային ժողով ներկայացնելու ժամանակ հաշվի ենք առնում տնտեսվարողների կարծիքը: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են հարցը առաջադրողները, մեզ համար կարևորը այն է, թե ինչ են ասում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նախագահն ասում է, որ Կառավարությունը պետք է վերանայի քառյակի […]

Ֆուտբոլիստները ազատություն են տվել էմոցիաներին /ֆոտո/

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: “ՊՍԺ”-“Մարսել” թիմերի հանդիպման ժամանակ իրար են բախվել ֆուտբոլիստներ Էդիսոն Կավանին եւ Անդրե-Պյեր Ժինյակը: Երբ ֆուտբոլիստները ոտքի են կանգնել, ուրուգվայցի ֆուտբոլիստը չափազանց մոտ է կանգնել ֆրանսիացուն, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվել, ասես նրանք համբուրվում են: Իրականում, իհարկե, համբույր չի եղել:

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վթարի ժամանակ մահացել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոնը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախօրեին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վթարի ժամանակ մահացել է 94 կգ քաշային կարգի ծանրորդ, Հայաստանի 2012 թվականի պատանեկան առաջնության չեմպիոն Վանիկ Սարգսյանը: “Մեծ ցավով տեղեկացա Երևան-Գյումրի ճանապարհին կատարված վթարի մասին: Ողբերգությունը մեծ է, կորուստները` անդառնալի: Տեղեկացա նաև, որ անմեղ զոհերի թվում կա մարզաշխարհի […]

Գագիկ Խաչատրյանը՝ փոխվարչապե՞տ

՛՛Պետական պաշտոն զբաղեցնելը ցանկության խնդիր չէ: Դա պետության կարևորագույն պաշտոններից մեկն է, և ում նշանակեն, պետք է աշխատի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մեկնաանելով լուրերը, թե նշանակվելու է փոխվարչապետ: Վերջինս նաև հավելեց, որ իրեն դեռ այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկներ չեն արել, և առաջարկը ստանալուց հետո կարող է խոսել այդ թեմայով:  […]

Զուրաբյանն ու Շարմազանովը համակարծիք են

ԱԺ-ում արտահերթ քննարկման է ներկայացվել ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած ”Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի անվտանգության ապահովման ռազմաքաղական հիմնադրույթների հայեցակետերի մասին” օրենքի նախագիծը:Տեղեկացնենք, որ նախագծով առաջարկվում է ՀՀ-ի կողմից ճանաչել ԼՂՀ անկախությունը և ԵՏՄ անդամակցությունից հետո բացառել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ լինելու խնդիրը: Նախագծի վերաբերյալ բացասական ելույթներով հանդես եկան թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները: […]

Թուրքական անփոփոխ կեղծարար ձեռագիրը եւ դրա հայկական “խոսափողները”

Երկար ժամանակ փորձեցի չանդրադառնալ թուրքական քարոզչամեքենայի՝ Ազնավուրի հետ կապված հայտնի պատմությանը, բայց, ոնց տեսնում ենք, «Posta»-ն չի հանդարտվում և շարունակում է այսպես կոչված «բացահայտումները»: Սակայն խոսքս ոչ այդքան թուրքական քաղաքականության մասին է, որքան նրա հայաստանյան «խոսափողների»: Թուրքական «Posta» թերթը նոյեմբերի 2-ի համարում հրապարակեց «հարցազրույց» աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որն իբր արվել […]

Գագիկ Խաչատրյանը չցանկացավ հանել կոստյումը

”Այս հարցը չեմ տալիս Ձեզ վատ վիճակի մեջ դնելու, կամ ինչպես ընդունված է հանրության շրջանում ասել` նեղը գցելու համար, ուղղակի ուզում եմ ճշտել և հասկանալ ձեր զգացողությունները:  Մեծ հպարտությամբ  ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ  կենսաթոշակը 14 հազար դրամից կդառնա 16 հազար դրամ:  Ինչպե?ս պետք է ընկալի թոշակառուն Ձեր այս հայտարարությունը”,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց […]

CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում

Ռուսաստանում ԶԼՄ-ների վերաբերյալ վերջին օրենսդրական փոփոխությունների պատճառով CNN հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը ՌԴ տարածքում, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Հայտնի է, որ ամերիկյան հեռուստաընկերությունը առայժմ կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում միայն մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը: Հեռուստաընկերության սեփականատեր Turner Broadcasting System ընկերությունը հուսով է ապագայում վերադառնալ ռուսական շուկա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված