20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են հարցը առաջադրողները. Խաչատրյանը՝ նախագահի հայտարարությունից

՛՛Օրենսդրական փաթեթներն Ազգային ժողով ներկայացնելու ժամանակ հաշվի ենք առնում տնտեսվարողների կարծիքը: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են հարցը առաջադրողները, մեզ համար կարևորը այն է, թե ինչ են ասում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նախագահն ասում է, որ Կառավարությունը պետք է վերանայի քառյակի 12 կետանոց պահանջը:

՛՛Հանրապետության նախագահը կառավարությանը ևս մեկ անգամ առաջադրանք է իջեցրել, որպեսզի ընդդիմության հետ քննարկեն այն դրույթները, որոնք հնարավոր են իրագործել, որովհետև եթե մեր նպատակը տնտեսության զարգացումն է, պետք չէ հաշվի առնել, թե ովքեր են ներկայացնում պահանջները՛՛,-նկատեց նա: 

Հարցին, թե Հայաստանի տնտեսությունում ճգնաժամ կանխատեսո՞ւմ են, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Շատ դժվար հարց եք տալիս, ոչ մեկ չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի: Սանկցիաները, եթե երկար տևեն, իհարկե, պրոբլեմները կխորանան: Սանկցիաները, եթե երկարաժամկետ չլինեն, բնականաբար, ռիսկերը կթուլանան: Եթե մենք գնում ենք ԵՏՄ, անորոշությունները՝ կապված Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման տեսակետից, բավարար չեն գնահատելու, թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող գնահատել՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ