Խորհրդակցություն Արցախում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն՝ Աշոտ Ղուլյանը […]