30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տարօրինակ չէ. տնտեսական աճը կրկին չի իրականանում

՛՛Մենք օբյեկտիվորեն չկարողացանք պետական բյուջեի նախագծում արտացոլել ԵՏՄ մտնելու հետևանքները, որովհետև ավելի շուտ էինք պարտավոր ներկայացնել բյուջեն: Բայց քանի որ այդ համաձայնությունները կայացել են արդեն, այդ աշխատանքներն իրականացվում են և մեկ ամսվա ընթացում այն գործիքակազմը, որ գնահատում ենք ազդեցությունը հասկանալու համար, կօգտագործենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ նրա՝ այդ գործիքակազմը կիրառելով պարզ կդառնա, թե ինչպիսի ազդեցություն կունենա ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի գնաճի, ՀՆԱ-ի վրա: Նրա խոսքով՝ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ  ՀՀ-ի եկամուտների ու ՀՆԱ-ի աճի վրա դրական ազդեցություն է ունենալու այդ անդամակցությունը:

՛՛Մենք վստահաբար գիտենք, որ եկամտային մասն ավելի լավն է լինելու մաքսատուրքերի բարձրացման հաշվին: Եթե այդ եկամուտներն օգտագործենք ամբողջապես, կարող ենք այդ գնահատականները տալ, դա կբերի ՀՆԱ-ի աճի՛՛: Հարցին, թե արդյոք կանխատեսումներ կան, թե ՌԴ-ից եկող ներդրումների և տրանսֆերտների նվազում կլինի եկող տարի, նա պատասխանեց. ՛՛Կանխատեսումներ որպես այդպիսին չկան, բայց կա հետևյալը. մենք ունենք գնահատական, թե հուլիսին մեր մակրոտնտեսական ցուցանիշների վրա Ռուսաստանի տրանսֆերտների ազդեցությունն ինչքան է, պատամիջոցները, որ կիրառվել են Ռուսաստանի վրա, դրանց ազդեցությունն ինչքան է, նաև ներդրումների ազդեցությունը ՀՆԱ_ի վրա և ինչու մեր ՀՆԱ-ն չաճեց:

Լավ է, թե վատ, դա այլ հարց է, մարդիկ կան, որ միշտ մտածում են, որ իրենք ավելի լավ գիտեն: Դրանց վրա հիմնվել ենք, ու դրանք միշտ փոփոխական են: Երբ Ռուսաստանում եկավ ամիս, երբ երկու անգամ իր կանխատեսումը ՀՆԱ-ի վերաբերյալ փոխեց, ոչ մի ռուս չելավ, ասաց՝ էս ինչ հիմար կառավարություն է, չեք կարում կանխատեսում անել՛՛:  

Հարցին, թե տարօրինակ չէ, որ ստվերի դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են, ստվերը կրճառվում է, սակայն բյուջեն աճ է միայն 33 միլիարդով, որը գնաճի թողած հետևանքն է, Պ. Սաֆարյանը պատասխանեց. ՛՛Տարօրինակ չէ, որովհետև եկամուտների վրա երեք գործոն է ազդում՝ վարչարարություն, օրենդրություն և տնտեսական աճ: Դրանք միասնության մեջ պետք է նայել, և եթե մենք հիմա նայում ենք այս տարվա բյուջեն, տնտեսական աճը բավական ցածր է: Մենք դրել էինք 5.2%, բայց վերջին ամիսների դրությամբ ունենք 2.6%: Բնական է չէ՞, որ դա ազդելու է բյուջեի մուտքերի վրա բացասական՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ