11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ՝ հայ ժամանակակից երաժշտության փառատոն

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը կանցկացվի հայ ժամանակակից երաժշտության փառատոն: Փառատանում հնչեցվելու են 2000 թվականից հետո ստեղծված աշխատանքները։

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով,  փառատոնը նպատակ ունի պարզել, թե այդ ժամանակահատվածում ինչ աշխատանքներ են գրվել եւ ինչքանով է հայ երաժշտությունն առաջ գնացել:

“Իր տեսակով յուրահատուկ այս նախագիծը համախմբել է հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվներին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Հայաստանի պետական կամերային նվագախմբեր, Հայաստանի պետական կամերային երգչախումբ, ինչպես նաեւ մենակատարներ Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից, Շվեյցարիայից”,- տեղեկացրեց Արամ Սաթյանը:

Անվանի երգահան  Տիգրան Մանսուրյանի խոսքով էլ, սա նոր իրավիճակ է հայկական  երաժշտության մեջ: “Երիտասարդները նոր իրադրության մեջ են հայտնվում եւ ավագների մոտ մտահոգություն է հայտնվում, թե ինչպես անել, որ նրանք կապը պահեն ավագ սերնդի ստեղծագործությունների հետ, ամուր կապել հիմքերի, մեր ավանդույթների հետ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ