09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 6, 2014

Ռեալը ջախջախեց Ատլետիկին. դիտեք Ռոնալդուի հեթ-տրիկը և Բենզեմայի դուբլը/վիդեո/

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի ‘’Ռեալը’’ սեփական հարկի տակ 5:0 հաշվով առավելության է հասել Բիլբաոյի ‘’Ատլետիկի’’ նկատմամբ: Արքայական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կրիտիանո Ռոնալդուն, իսկ Կարիմ Բենզեման՝ դուբլ է ձևակերպել: Այս հաղթանակից հետո մադրիդցիները վաստակած 15 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Մադրիդի ‘’Ռեալ’’ – Բիլբաոյի ‘’Ատլետիկ’’ – 5:0, գոլերը՝ Ռոնալդու – 2, […]

Մեկնել է Վրաստան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ կաթողիկոսի հետ: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

      Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:   Վարչապետն […]

Թուրք ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել BBC-ի լրագրողների ուղղությամբ

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թուրքիայի ոստիկանությունը BBC-ի նկարահանող խմբի ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել: Ոստիկանները արցունքաբեր գազով 2 նռնակ են նետել լրագրողների ուղղությամբ: Դրանցից մեկը կպել է նկարահանող խմբի մեքենային։ Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԻՊ գրոհայինների կողմից գրավված սիրիական Կոբանե քաղաքից ոչ հեռու` տեղացի և սիրիացի քրդերի բողոքի ակցիաների նկարահանումների ժամանակ: Վերջինները բողոքում […]

Անձրեւ, մառախուղ

Հոկտեմբերի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ին ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-7, իսկ 7-8-ին հատկապես ցերեկը ամենուրեք կնվազի 6-8 աստիճանով:

Թող Սերժ Սարգսյանը շատ հարսանիքների մասնակցի /ֆոտո/

Համահայկական Բնապահպանական ճակատի համակարգող Լեւոն Գալստյանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանել է, թե ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկի շենքում մասնակցում է հարսանիքի:  “Մոտ 20 օր առաջ մեր շենքի շրջակայքը, որը մի 10-15 տարի ասֆալտի երես չէր տեսել՝ սկսեցին ասֆալտապատել: Շատ զարմացանք. ախր ընտրություններ չկան մոտակա ժամանակներում (չնայած դրանց ժամանակ էլ մեր մոտ չեն արել):  Դրանից […]

Երկրաշարժ Քաջարանի մոտակայքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 19.55-ին ՀՀ տարածքում` Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 46.140: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում` 2-3 […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  

Մահապարտը պայթեցրել է իրեն Չեչնիայի մայրաքաղաքում. զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում հինգ ոստիկան է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ: Նախօրեին Գրոզնի քաղաքի օրվան նվիրված համերգ պետք է տեղի ունենար: Տարածքում ծառայություն անցկացնող ոստիկանները համերգասրահի մոտ կասկածելի արտաքինով երիտասարդ տղամարդու են նկատել: Երբ ոստիկանները որոշել են մոտենալ նրան և պարզել ինքնությունը, տղամարդը աշխատեցրել է պայթուցիկ սարքը, գրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի