14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մահապարտը պայթեցրել է իրեն Չեչնիայի մայրաքաղաքում. զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում հինգ ոստիկան է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ: Նախօրեին Գրոզնի քաղաքի օրվան նվիրված համերգ պետք է տեղի ունենար: Տարածքում ծառայություն անցկացնող ոստիկանները համերգասրահի մոտ կասկածելի արտաքինով երիտասարդ տղամարդու են նկատել: Երբ ոստիկանները որոշել են մոտենալ նրան և պարզել ինքնությունը, տղամարդը աշխատեցրել է պայթուցիկ սարքը, գրում է Ria.ru-ն:

Մահապարտի ինքնությունը պարզվել է՝ նա Ստարապրամիսլովսկի շրջանի բնակիչ է, ով երկու ամիս առաջ հեռացել է տանից և որից հետո նրա մասին ոչինչ չեն լսել: Այս մասին տեղեկացրել են Չեչնիայի ՆԳՆ-ից: 

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ու ոստիկանությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ