19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող Սերժ Սարգսյանը շատ հարսանիքների մասնակցի /ֆոտո/

Համահայկական Բնապահպանական ճակատի համակարգող Լեւոն Գալստյանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանել է, թե ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկի շենքում մասնակցում է հարսանիքի: 

“Մոտ 20 օր առաջ մեր շենքի շրջակայքը, որը մի 10-15 տարի ասֆալտի երես չէր տեսել՝ սկսեցին ասֆալտապատել: Շատ զարմացանք. ախր ընտրություններ չկան մոտակա ժամանակներում (չնայած դրանց ժամանակ էլ մեր մոտ չեն արել): 

Դրանից մի քանի օր անց սկսեցին մուտքը վերանորոգել եւ լուսամուտներին ապակիներ տեղադրել: Առաջին հարկը անցած տարի արել էին, բայց հիմա հարկ-հարկ բարձրացան վերեւ: Նորից զարմացանք…

Հետո մեր տուն եկավ համատիրության աշխատողն ու սպասարկման վարձ սկսեց ուզել. տեսնում եք գործ ենք անում, ասֆալտ, մուտքի վերանորոգում եւ այլն, եւ այլն… Տվեցինք… Այսօր տնից դուրս եկա տեսնեմ սպիտակ շորով եւ բանտիկներով աստիճանների բազրիքները ծածկել են: Ու հասկացա՝ հարսանիք է:

Սկսեցի բարձրանալ վերեւ՝ վերանորոգել էին մինչեւ 5-րդ հարկ, որտեղ հարսանիքն էր լինելու, դրանից վերեւ նույն խայտառակ վիճակն էր: Դռան մոտ կանգնած էին անվտանգության աշխատակիցներ: Ոտքով իջա ներքեւ՝ վերելակը անջատել էին, տեսնեմ ներքեւը լիքը դրանցից էլի կանգնած են … 

Հասկացա որ “կարեւոր” տղեքից մեկը գալու է հաստատ՝ մտա տուն վերցրի լուսանկարչական ապարատը. ասի նկարեմ.. Լեւոն Գալստյանը ցանկանում է, որ  Սերժ Սարգսյանը բոլորի շենքերում ներկա լինի հարսանիքի:

Նկատենք, որ գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ) շաբաթ օրը՝ հոկտեմբերի 4-ին ամուսնացրել է իր փոքր որդուն՝ Սանասարին՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ