22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպում

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ նոյեմբերին ակնկալվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, գրում է ադրբեջանական  АПА-ն։  Դեսպանն ասել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ, որը ծրագրված է Փարիզում, քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Ապօինի ծառահատում “Հաղարծին” վանական համալիրի տարածքում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ  “Հաղարծին” վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին, ժամը 01.05-ին,  “Դիլիջան”  ազգային պարկի “Հաղարծին” տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած “ՈւԱԶ-469” մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով: Պարզվել է, որ Նվեր Դ.-ն նշված տեղամասի […]

Քեսաբահայերին հանձնվեցին ՀՀ քաղաքացու անձնագրեր

Սեպտեմբերի 4-ից 6-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Քեսաբ և Լաթաքիա: Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր գնահատեց քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը: Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը […]

Քառյակի նիստը մեկնարկել է

ԱԺ ՀՅԴ խմբակցությունում քիչ առաջ մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ”Ժառանգության” եւ ՀԱԿ-ի պատգամավորների հերթական նիստը: Նիստին ԲՀԿ-ից մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից` խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ”Ժառանգությունից”` Ռուբեն Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից` խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ […]

Իսպանիան Եվրո 2016-ը մեկնարկում է ջախջախիչ հաղթանակով/վիդեո/

Իսպանիայի հավաքականը Եվրո-2016-ի որակավորման փուլի առաջին տուրում 5-1 հաշվով ջախջախեց Մակեդոնիա ընտրանուն: Իսպանացիներից գոլերի հեղինակ դարձան՝ Ռամոսը (16), Ալկասերը (17), Բուսկետսը (45+3), Դավիդ Սիլվան (50) և Պեդրոն (90), իսկ Մակեդոնիայի կազմում աչքի ընկավ Ագիմ Իբրաիմին (28):

ԲՀԿ-ը հանրային քննարկումներ է սկսում

”Առաջիկայում ԲՀԿ-ն, կարծում եմ, մեզ կմիանան նաև քառյակի այն գործընկերներն, ովքեր դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելուն, հրպարակային հանդիպումներ կունենանք ժողովրդի հետ թե’ Երևանում, թե’ մարզերում”- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետին, թե սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը […]

Առաջին տիկինը առաջին հերթին մայր է

Դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը facebook-ի իր էջում գրառել է. …երբ գիշերը միայն կարճ դադար է երկու անսահման կարևոր ու բարի իրադարձությունների միջև։)))))))՜՜՜՜՜ Երեկվա օրս. «Մարդկային գործոնի» թեմատիկ ծանր չորս նկարահանումից հետո թվում էր սպառված հասա Ջամբո, բայց մեկեն լիցքավորվեցի. այնտեղ Սերն էր թևածում ու բարությունը…Արմեն Մարտիրոսյանի ու Արտյոմ Վարդանյանի հիանալի նախաձեռնությամբ բարեգործական երեկոյին հավաքվել էին ՄԱՐԴԻԿ՝ […]

Լեւոն Հայրապետյանի կալանքը հնարավոր է երկարաձգվի եւս 3 ամսով

Հայ գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի գործով հետաքննությունը միջնորդություն է ներկայացրել` գործարարի կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու խնդրանքով, տեղեկացնում է interfax.ru-ն:  Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Լեւոն Հայրապետյանի դեմ մեղադրանք է առաջադրվել` «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերի յուրացման, փողերի լվացման եւ վատնման մասով:

Դպրոցներում ”Պատանի երկրապահներ

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ”Պատանի երկրապահ” հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպության նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված