20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2014

ԵՏՄ-ին միանալու խոչընդոտներ չկան

՛՛Մեզ համար Եվրասիական տնտեսական միությունը առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, ոչ թե տնտեսական: Ռուսաստանը նույնպես քաղաքական խնդիրներ է լուծում սրանով՛՛, – այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Նա ԵՏՄ-ին միանալու հնարավոր խոչընդոտները բաժանեց 3 խմբի, որոնցից առաջինը՝ արտաքին ուժերն են, որոնք չեն մտնում այս տնտեսական միության մեջ՝ խոսքը Միացյալ նահանգների […]

Գումար` կարկուտից տուժած ճամբարակցիներին

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում սեպտեմբերի սկզբին տեղացած խաշոր կարկուտից տուժած տները վերանորոգելու համար կառավարության այսօրվա որոշմամբ կտրամադրվի 62 մլն 624 հազ. դրամ: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզպետի հետ պայմանավորվել եմ, որ եթե մեծ չափաքանակով անհրաժեշտ ապրանքները գնվեն և իրականացվեն աշխատանքները, ապա հնարավոր կլինի ամբողջ իրականացնել 60 մլն դրամի սահմաններում:

Չեխիայի հոգեւոր առաջնորդը դատապարտել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս առումով կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Պրահայի […]

Հաստատվեց քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը

ՀՀ կառավարության նիստին հաստատվեց քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերի, դրանց հաշվարկման, վճարման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները: Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում. 1) առաջին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ […]

Օբաման “փայլել է դաստիարակությամբ” /վիդեո/

Սոցցանցերում մեծ վրդովմունք է առաջացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պահվածքը, իսկ բլոգերները նշել են, որ նախագահն իրեն անդաստիարակ է պահել: Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ժամանելուն պես, երբ իջել է ուղղաթիռից պատասխանել է նավատորմայիններին` բաժակը ձեռքին եւ նույնիսկ այն գետնին չի դրել կամ տեղափոխել մյուս ձեռքը: Տեսանյութը հայտնվել է համացանցում եւ բազմաթիվ դիտումներ է ունեցել:

Արդեն ավանդույթ եք սարքում. վարչապետը` նախարարներին

Կառավարության այսօրվա նիստին զեկուցողները հարց ներկայացնելուց հետո վարչապետին խնդրում էին մի քանի օր ժամանակ տալ Ֆինանսների նախարարության, նախագահականի հետ որոշ տոխնիակկան մասերը կարգավորելու: Սա զայրացրեց Հովիկ Աբրահամյանին: ”Ամեն հարցին երեք օր ժամանակ, երեք օր ժամանակ: Նորմալ աշխատեք”,-ասաց վարչապետը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Երբ վերջինս նշեց, որ պրոցեսն այդպես է: ”Պրոցեսը մինչև ինձ բերելը պետք է […]

Բարսելոնան կորցրեց առաջին միավորները

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում ՛՛Բարսելոնան՛՛ հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 հաշվով է ավարտեց ՛՛Մալագայի՛՛ հետ հանդիպումը: Այժմ կատալոնական ակումբն ունի 13 միավոր, և առաջին հորիզոնականը կիսում է Սևիլյայի հետ: ՛՛Սևիլյան՛՛ էլ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ՛՛Ռեալ Սոսյեդադին՛՛ և վաստակած 13 միավորով մրցաշարային աղյուսակում հավասարվեց առաջատար ՛՛Բարսելոնային՛՛:

Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են

Ս.թ. սեպտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:

Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց /վիդեո/

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում քիչ առաջ հարց ընդգրկվեց, որով Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվում է Սյունիքի մարզպետ: 12:04 Տարածաքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց հարցը, որոշումն ընդունվեց, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սուրիկ Խաչատրյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի