30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԵՏՄ-ին միանալու խոչընդոտներ չկան

՛՛Մեզ համար Եվրասիական տնտեսական միությունը առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, ոչ թե տնտեսական: Ռուսաստանը նույնպես քաղաքական խնդիրներ է լուծում սրանով՛՛, – այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

Նա ԵՏՄ-ին միանալու հնարավոր խոչընդոտները բաժանեց 3 խմբի, որոնցից առաջինը՝ արտաքին ուժերն են, որոնք չեն մտնում այս տնտեսական միության մեջ՝ խոսքը Միացյալ նահանգների և Եվրոմիության մասին է: Վերջիններս, իհարկե դեմ են Հայաստանի անդամակցությանը, բայց զբաղված են իրենց համար ավելի կարևոր խնդիրներով՝ Սիրիայիում և Ուկրաինայում տիրող իրավիճակով:

Երկրորդ խոչընդոտը Եվրասիական միության երկրների կողմից է կարող է լինել: ՛՛Ժամանակին և Բելառուսը, և Ղազախստանը քայլեր արեցին, ոչ թե խոչընդոտելու Հայաստանի մուտքը, այլ որպեսզի փորձեն ժամանակավոր արգելքների միջոցով Ռուսաստանի հետ ինչ որ առուծախի մեջ մտնեն և իրենց համար որևէ կարևոր տնտեսական շահ ստեղծեն՛՛ – ասաց նա և վստահեցրեց, որ Ռուսաստանը երկուսի հետ էլ ՛՛լեզու՛՛ գտել է:

Երրորդը՝ վերաբերում է Հայաստանի ներքին դիմադրությանը.՛՛կարող են լինել մարդիկ, կազմակերպություններ, ուժեր, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին: Սակայն, դեռևս չենք տեսնում այն ուժը, որը կարող է ինչ որ լուրջ պայքար ծավալել և խոչընդոտել այս գործընթացին՛՛ – կարծում է Տիգրան Քոչարյանը: Այդ հակառուսական ցույցերը հավաքում են առեվելագույնը 200 մարդ և ուժերն, որոնք կազմակերպում էին ցույցերը՝ այլևս ցանկություն չունեն:

Ինչ վերաբերում է տեղեկատվական դաշտին՝ մասնագետը նշեց, որ կլինեն խնդիրներ լեզվի առումով, քանի որ միության մեջ մտնող երկրները, և սլավոնալեզու, և թրքալեզու են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ