20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2014

Ինչ դժվարություններով էլ անցնեն, զավակներն ի վերջո միշտ վերադառնում են իրենց ծնողների ընտանեկան հարկի տակ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովուՍիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը կրկին իր հարկի տակ ընդունեց աշխարհասփյուռ մեր գործիչների Հայաստան-Սփյուռք համաժողովը: Այսօր հայրենիքում են հավաքվել հայկական սփյուռքի 150 […]

”Հայաստանի անդամակցությունը ԵՄ չպետք է բացառել, իսկ մաքսային միությունը Հայաստանին անդեմ կդարձնի”. եվրոպաբնակ հայուհի

ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտից անմիջապես հետո (հուլիս 2013) եվրոպաբնակ հայուհին` Օֆելյա Սարգսյանն իր հետզոտության թեման դարձրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Օֆելյայի ամբողջական և կուռ հետազոտությունը, արժանանալով տեղի գիտական հրատարակչության ուշադրությանը, ի վերջո 2014 թ. մարտին լույս է տեսնում գրքի տեսքով` ”Ակնկալելով Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը”վերնագրով: Գիրքը հիմնաված է ուսումնասիրությունների և հարցազրույցների վրա: Մասնավորապես հարցազրույցները հեղինակը […]

Հայաստանը այսօր անկախ քաղաքականություն չի վարում. Լևոն Պողոսյան /վիդեո/

՛՛ՀԱՅ  միաբանություն՛՛ (Հայօց Ազատագրական Յորակամներ ) շարժման ղեկավար  Լևոն Պողոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց Անկախություն գաղափարի  մասին: Ըստ Պողոսյանի Հայաստանը այսօր անկախ քաղաքականություն չի վարում: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ես հպարտ եմ , որ հայ եմ…/վիդեո/

Բանաստեղծ Արայիկ Նարիմանյանը (Ար Նար) իր պոեզիայի միջոցով ուզում է  մարդկության առաջ յուրովի բացահայտել մարդկային հոգու և առհասարակ հայրենիքի, ծնողի ու սիրո գաղափարները: Նրա պոեզիայի գույները հասու են դառնում ընթերցողին հենց հոգեբանական ասպեկտների վրա հենվելով: ՛՛Հայրենիքը, ծնողներին և ազգությունը մարդ չի կարող ընտրել: Կին կարող ես ընտրել, բնակավայր կարող ես ընտրել, բայց ազգություն, ծնող և […]

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին

Սիրելի Հայրենակիցներ, Հայաստան-Սփյուռք համաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Հայասստանի Նախագահի ղեկավարությամբ մեր դիվանագիտությունը շարունակում է ներկայացնել և պաշտպանել մեր երկրի, ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում։ Այն, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է, ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է արտաքին […]

Զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան գլորվել է ձորը, կա զոհ

Սեպտեմբերի 19-ին` ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի ՛՛Գազ-66՛՛ մակնիշի ՊՆ N զինհամարանիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:   Մեքենայի ուղևորներ՝ […]

Ազգային պարերի ուսուցում՝ Ազատության հրապարակում

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրով Ազատության հրապարակում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի նախաձեռնությամբ՝ այդպիսով ազդարարելով նաև «Ազգային պարի դպրոց» ծրագրի մեկնարկը, որով ազգային պարը դպրոցներում կդառնա պարտադիր առարկա: Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է ծրագրի […]

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ժողովրդավարության խորացման Հայաստանի ձգտումն է. Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ tert.am

Tert.am լրատվական կայքը գրում է. Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբն ու Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչները գործնական հանդիպում են ունեցել ու քննարկել սահմանադրական բարեփոխումների առանցքային հարցերը։ Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանն ունի արդյունավետ համագործակցության երկարամյա փորձ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ հիմնական օրենքի փոփոխությունների փաթեթը կմշակվի հայեցակարգի վերաբերյալ մոտեցումները հստակեցնելուց հետո: Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է […]

Նախագահը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները: Տերունական աղոթքից և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության Նախագահը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի