29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան գլորվել է ձորը, կա զոհ

Սեպտեմբերի 19-ին` ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի ՛՛Գազ-66՛՛ մակնիշի ՊՆ N զինհամարանիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:

  Մեքենայի ուղևորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:  

Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ