14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Ինչ եղանակ է սպասվում

  Հունիսի 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Յուրի Վարդանյանին նոր պաշտո՞ն. Ժողովուրդ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանն իր համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկրում` Վրաստանի հանրապետությունում արտակարգ և լւիազոր դեսպան չունի: Իշխանական կուլիսներում դեռ շարունակում են քննարկել այդ պաշտոնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանակման հարցը: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանը խոստացել է նրանց անգործ չթողնել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է նախկին վարչապետ Տիգրան սարգսյանի ‘’կադրերին’’ կառավարությունից ‘’հեռացնել’’: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը:  Նա կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռևս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից։ ‘’Ժողովուրդ’’-ի տեղեկություններով՝ այն մարդիկ, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին

 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։  Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամմերթի, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։  Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան-Եվրոպական միություն […]

ԱԱ-2014. Հոլանդացիները ջախջախեցին գործող չեմպիոն իսպանացիներին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան 1-5 հաշվով պարտվեց Հոլանդիային: Ընդ որում, առաջին գոլ բաց թողեցին հենց հոլանդացիները. աչքի ընկավ Խավի Ալոնսոն: Հետագայում գոլի հեղինակ դարձան միայն հոլանդացիները: Դուբլով աչքի ընկան Վան Պերսին և Արիեն Ռոբենը, մեկ գոլ հեղինակեց Ստեֆան Դե Վրեյը:

Կիսելյովի այցի նպատակներից էր ”փող լվալը”. Հրապարակ

Դմիտրի Կիսելյովի եւ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Կովալենկոյի այցը Հայաստան ունեցել է ոչ միայն ‘’ուղեղների լվացման’’, այլեւ խիստ պրագմատիկ նպատակ՝ փող լվանալու: Ռուսական որոշ շրջանակներ պատրաստվում են Հայաստանում, Արեւմուտքի օրինակով, գրանտային ծրագրեր սկսել ՀԿ-ների եւ մաս-մեդիայի շրջանում, բայց քանի որ Ռուսաստանը չի սիրում ձեռքը գրպանը տանել, անհրաժեշտ է եղել Կրեմլին ապացուցել, որ Հայաստանում ‘’մոլեգնում են […]

Չմեռանք՝ ԱԺ նախագահով հպարտանալու առիթ էլ ունեցանք. Չորրորդ իշխանություն

”Չորրորդ իշխանությունը” գրում է. ”Նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իսկապես հերոսական քայլի է դիմել։ Ռուսաստանի օրվա առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանության կազմակերպած ընդունելությանը ներկայացել է թարգմանիչով, խոսել միայն հայերեն եւ ստիպել, որ թարգմանիչն էլ հայերեն թարգմանի ռուս դեսպանի խոսքը։   Եթե նման բան իսկապես եղել է, Գալուստ Սահակյանի կողմից կատարված ամենաարժանապատիվ ու տղամարդկային քայլն է։ Չմեռանք՝ ԱԺ […]

Գալու են նոր կիսելյովներ. 168 ժամ

Ռուսական քարոզչամեքենան, որ աշխատում է մոտավորապես այնպես, ինչպես ռուսական արտադրության ավտոմեքենաները, այսինքն՝ չի աշխատում, Հայաստան է գործուղել Դմիտրի Կիսելյովին: Նա ռուսական քարոզչամեքենան վարում է այնպես, ինչպես շարքային ռուս վարորդը՝ ռուսական արտադրության մեքենան: Այսինքն՝ հարբածի նման ու որևէ տեղ չտանող: Տանելու դեպքում՝ հիմնականում կործանման:  Բայց մեզ համար խնդիրը ոչ թե ռուսական մեքենան է ինքնին, ոչ էլ […]

‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’-ն դատի է տվել Էկոնոմիկայի նախարարությանը. Ժամանակ

Համաշխարհային իտալական բրենդ ‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’ Ս. Պ. Ա. Միլան, Սվիս Բրենչ ընկերությունը դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ արդեն մի քանի տարի պայքարում է Հայաստանի դատարաններում։ Այժմ ‘’Ջորջիո ԱՐՄԱՆԻ’’-ի գործը վարչական դատարանում է։ Խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին  մերձակա ‘’Այգեպատ’’ գինու-կոնյակի գործարան’’ ՍՊԸ-ին թույլատրել է արտադրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի