22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գալու են նոր կիսելյովներ. 168 ժամ

Ռուսական քարոզչամեքենան, որ աշխատում է մոտավորապես այնպես, ինչպես ռուսական արտադրության ավտոմեքենաները, այսինքն՝ չի աշխատում, Հայաստան է գործուղել Դմիտրի Կիսելյովին: Նա ռուսական քարոզչամեքենան վարում է այնպես, ինչպես շարքային ռուս վարորդը՝ ռուսական արտադրության մեքենան: Այսինքն՝ հարբածի նման ու որևէ տեղ չտանող: Տանելու դեպքում՝ հիմնականում կործանման: 

Բայց մեզ համար խնդիրը ոչ թե ռուսական մեքենան է ինքնին, ոչ էլ անգամ մեքենավարը` ինքզինը, այլ այն, որ այն ‘’քշում են Հայաստանի վրա’’: Քշում են` փորձարկելու համար դիմադրությունը: Զրոյական դիմադրությունը:
  

Ժամանակին Հայաստանին վիրավորում էր Պետդումայի խոսնակ Գրիզլովը՝ ֆորպոստ անվանելով: Վիրավորելը՝ վիրավորել, բայց գոնե կարգավիճակը տեղն էր: Ժամանակի ընթացքում վիրավորողների մակարդակն իջեցվեց մինչև Զատուլին-Դուգինների մակարդակի:

Հայաստանը վաղուց վերածվել է պատասխանողի: Ավելի ճիշտ՝ չպատասխանողի ու պատասխանելու իրական ժամանակից հետո ‘’պատասխանողի’’: Երբ երկիրը դադարում է ասելիք ունենալ, մնում է լսել նրանց ասածները, ում վերապահվել է ասելու իրավունքը:

Իսկ ցասումը, թե ինչպես կարելի էր թույլ տալ, որ Կիսելյովը նման հայտարարոթւյուններ անի, մեղմ ասած, ավելի նվաստացուցիչ է դարձնում իրավիճակը: Կիսելյովը գնացել է կամ գնալու է, բայց գալու են նոր կիսելյովներ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ