“Երեւան Սիթի Տուր”-ով զբոսանք՝ մայրաքաղաքում տեղակայված զորամասերի զինծառայողներ համար

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ “Ճանաչիր մայրաքաղաքդ” ծրագրով մայրաքաղաքում տեղակայված զորամասերում ծառայություն անցնող, ծնունդով ՀՀ տարբեր մարզերից զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երեւանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը “Ճանաչիր մայրաքաղաքդ” նախաձեռնությամբ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երեւանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, […]