08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 30, 2014

Ձգտելու են, որ Հայաստանում չլինեն գիշերօթիկ դպրոցներ

Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, ըստ ոլորտի մասնագետների՝ դրանց արդյունքում երեխաները հատուկ խնամքի հաստատություներում մեծանալու փոխարեն ընտանեկան կամ դրան հնարավորինս մոտ միջավայրում ապրելու հնարավորություն կունենան: Երեխաների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրներին, Կառավարության՝ դրանց լուծմանն ուղղված քայլերին, ինչպես նաև համապատասխան առաջարկություններին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Միասին՝ հանուն երեխաների» խորագրով մամլո ասուլիսին անդրադարձան ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի […]

Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում. Վ. Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձի կապակցությամբ:   Մեծարգոպարոն Նախագահ,   ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը:   Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել […]

”Հայաստանում շատ ծանր խաղ կլինի”. Տոպչագիչ

Կարագանդայի ”Շախտյորի” ավստրիացի լեգեոներ Միհրեթ Տոպչագիչը խոսել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում կայանալիք Գյումրու ”Շիրակի” դեմ խաղի մասին:  ”Հայաստանում շատ ծանր խաղ կլինի, բայց ես հուսով եմ, որ մենք առաջ կանցնենք: Մենք կանենք այն ամենը, ինչ մեզնից է կախված և կփորձենք հաղթել”,- հայտարարել է Տոպչագիչը: Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Թեև նախագահները փոքր խնդիրներ չեն ունենում, մեծ խնդիրները թող Ձեզ համար լուծվեն փոքրերի թեթևությամբ

՛՛Մեծարգո պարո՛ն Նախագահ,շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք ամուր առողջություն,համբերություն ու հաստատակամություն:Թող հաջողությունը միշտ ուղեկցի Ձեզ Ձեր պատասխանատու աշխատանքում,թող միշտ Ձեզ հետ լինի ընկերների ու կոլեգաների անկեղծ ու անշահախնդիր աջակցությունը:Թող Ձեր բոլոր ծրագրերն ու գաղափարները շուտափույթ ի կատար ածվեն:Թեև նախագահները փոքր խնդիրներ չեն ունենում, այնուամենայնիվ, մեծ խնդիրները թող Ձեզ համար լուծվեն փոքրերի […]

29 ցմահ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել. հարազատները պահանջում են նախարարից/վիդեո/

Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող 42 ցմահ բանտարկյալներից 29 -ը հացադուլ են հայտարարել։ Նրանք հրաժարվում են սնունդ ընդունել և հանդիպում են պահանջում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։ Այսօր հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները հավաքվել էին Արդարադատության նախարարության շենքի առջև և պահանջում էին բացատրություն, թե ինչի համար է ցմահ դատապարտյալների նամակը անպատասխան մնացել։Նրանք հանդիպեցին  նախարարի տեղակալ Սուրեն […]

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը, որին  մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում  ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Ողջունելով ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին՝ Մ. Մկրտչյանը նշել է, […]

Բուքմեյքերները հավատում են ”Բանանցի” հաղթանակին

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի ”Բանանցը” վաղը հյուրընկալվելու է Անդորայի չեմպիոն ”Սանտա Կոլոմային”: Բուքմեյքերական ընկերությունները հանդիպման ֆավորիտ են համարում հայկական ակումբին՝ նրա հաղթանակը գնահատելով 1,37 գործակցով: Ոչ-ոքին ստացել է 4,90, իսկ ”Սանտա Կոլոմայի” հաղթանակը գնահատվում է 7,8 գործակցով: Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին:

Սեմինարներ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քիմիայի և կենսաբանության ուսուցիչների համար

Տավուշի մարզի սահմանամերձ 15 գյուղերի քիմիայի և կենսաբանության 25 ուսուցիչներ հունիսի 27-ից հուլիսի 1-ը Ծաղկաձորում քննարկում են դպրոց-գիտություն կապի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Նախաձեռնությունը «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանն է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի համակարգող Արսեն Սահակյանը տեղեկացնում է, որ սեմինարներին մասնակցության համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի