10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում. Վ. Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձի կապակցությամբ:
 
Մեծարգոպարոն Նախագահ,
 
ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը:
 
Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել եք ազատ ու անկախ Արցախի կայացմանը, նվիրվել երկու հայկական պետությունների բանակաշինության գործին:  
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում Ձեր գործունեության ամբողջական գնահատականն, անշուշտ, կտա ժամանակը, սակայն լիահույս ենք, որ բարձր պատասխանատվության ու անխոնջ աշխատանքի շնորհիվ կկարողանաք իրականացնել բոլոր այն նպատակներն ու ծրագրերը, որոնք դրված են մեր պետության ու ժողովրդի առջև:
 
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, անսպառ եռանդ ու հաջողություններ:
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ