08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2014

ԱԺ փոխնախագահը այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան /ֆոտո/

   ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելեց  Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, մտերմիկ զրույց ունեցավ հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին:          Զարուհի մայրիկը հպարտությամբ ու գոհունակությամբ էր պատմում հայրենիքի հանդեպ որդու անմնացորդ նվիրումի ու ազգանվեր գործերի մասին: Նա […]

Նախկին նախարարը դեսպան

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Հունիսի 24 Երևան  ՆՀ- 150 -Ա

“Դ!եմ եմ” թիմը պահանջում է պատասխանատվության ենթարկել օրինազանց ոստիկաններին

“Դ!ԵՄ ԵՄ” թիմը տարածել է հայտարարություն. Սույն թվականի հունիսի 23-ին հերթական անգամ մեր հասարակությունը դարձավ հայրենի ոստիկանության անօրինական, վայրագ, ոչ ադեկվատ ու անմարդկային վարքի դրսևորումների ականատեսը: Այդ օրը ՀՀ մի խումբ պահանջատեր, ազատամիտ և գիտակից քաղաքացիներ իրացնում էին իրենց սահմանադրական ու քաղաքացիական իրավունքը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի դիմաց՝ բողոքելով հերթական անարդարության ու […]

Բելգիայի հայ երիտասարդները պահանջում են պատժել Գառնիի և Զվարթնոցի սրբապղծության մեղավորներին. բաց նամակ

Տեր կանգնենք մեր արժեքներին Մենք՝ Բելգիայի հայ երիտասարդներս, ահազանգելով դիմում ենք հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին: Սույն թվականի հունիսի 18-ին “Գառնի”  պատմամշակութային արգելոց-թանգարանը օտարերկրյա հյուրերի համար վերածվել էր ռեստորանային համալիրի: Կազմակերպված կերուխումի ժամանակ արգելոց-թանգարանի մուտքը փակել էին առօրյա այցելուների համար: Դրանից օրեր առաջ է՛լ ավելի անընդունելի իրադարձություն տեղի ունեցավ Զվարթնոց տաճարի տարածքում: Այս անգամ թույլ էր […]

”Եթե ուզում ենք ինչ-որ բանի հասնենք, պետք է անցնենք վրացական թիմին”.Արզումանյան

Հայաստանի հավաքականի և ղազախական ”Ակտոբեի” պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության վիճակահանության արդյունքների մասին, որի արդյունքում իր թիմը կհանդիպի Թբիլիսիի ”Դինամոյին”: ”Թբիլիսիի ”Դինամոն” լավ թիմ է: Վրացիները միշտ էլ տաղանդավոր են եղել: Գիտեմ, որ հիմա նրանց մոտ լավ թիմ է հավաքվել, ուժեղ լեգեոներներ ունեն: Կարող էր ավելի լավ լինել, սակայն եթե ինչ-որ բանի ուզում ենք հասնել, […]

Դուք արդեն մամայի բալաներ չեք, հաղթահարեք. Մանուկյանը` լրագրողներին /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դեմ է, որ Ազգային ժողովում դրես-կոդ սահմանվի լրագրողների համար և ԱԺ հավատարմագրվեն այն լրագրողներն, ովքեր նվազագույնը հինգ տարվա աշխատանքային փորձ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մանուկյանը կոչ արեց լրագրողներին ոտքի կանգնել ու պայքարել սրա դեմ` հավելելով, որ ինքն ու շատ պատգամավորներ կլինեն լրագրողների կողքին: ”Բայց դրա վրա հույս մի […]

Լարված իրավիճակ Աֆրիկյանների տան մոտ. ոստիկանները ուժ են կիրառում/լրացված, վիդեո,ֆոտո/

Աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի ներկայությունն էլ չի կաշկանդել ոստիկաններին: Աշխարհահռչակ երաժիշտը ի պաշտպանություն քանդվող հուշարձանի համերգային փոքրիկ ծրագիր է իրականացրել Աֆրիկյանների տան մոտ: Այս պահին լարված իրավիճակ է Աֆրիկյանների տան մոտ: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ ակտիվիստները շարունակ բռունցքներով հարվածում են  տարածքը շինարարության նպատակով բաժանող՝ թիթեղյա ցանկապատին: Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ, անկախ սեռային պատկանելությունից […]

ՏՏ ոլորտը փոխադարձ օգնության է կանչում համալսարաններին

Մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում բուհերն այսուհետ ունենալու են անմիջական մասնակցություն՝ համագործակցելով ոլորտի խոշոր ընկերությունների հետ: Այսօր ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրվեց “Technology and Science dynamics” ընկերության, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի և հայաստանյան մի քանի խոշոր բուհերի միջև, որոնք մասնագետներ են պատրաստում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական […]

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները և ապագա ծրագրերը: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի