08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2014

Մի տարվեք Մեսսիի հեթ-տրիկի ակնկալիքով. Ֆեյսբուք

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.   “ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը զգուշացնում է. Սիրելի ուսանողներ եւ դիմորդներ, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի ազատում ձեզ տարաբնույթ քննությունների պատասխանատվությունից: Կարիք չկա Մեսսիի հեթ-տրիկի ակնկալիքով գիշերը չքնել: Հաջողություն եմ մաղթում ձեզ”:

ԱԱ-2014. Իրանը և Նիգերիան գրանցեցին մրցաշարի առաջին ոչ ոքին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում հանդիպեցին Իրանի և Նիգերիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0-0: Նշենք, որ մրցաշարում սա առաջին գոլազուրկ հանդիպումն էր և առաջին ոչ ոքին:

Պուտինը Անի Զախարյանի “ծնող է կանչելու”.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”-ը անդրադառնալով Անի Զախարյանի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի ուղղված նամակին՝ հիշեցնում է, թե ինչպես տիկինը  հայտնվեց քաղաքական դաշտում: Նրա մասին հանրության լայն շրջանակները իմացան սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսը միացել էր ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքող ուսանողներին: Դրանից հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հայ աղջիկներին մինչեւ 26 տարեկանը կուսությունից զրկվելու կոչով դիմեց եւ […]

Որտե՞ղ է լինում Ռուբեն Հայրապետյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, այս օրերին ԼՂՀ-ում է գտնվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Ռուբեն Հայրապետյանը։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահառվածում Ռ. Հայրապետյանին շատ հաճախ կարելի է տեսնել Արցախի “Արմենիա” հյուրանոցում։ Բանն այն է, որ Ռ. Հայրապետյանն Արցախում սկսել է շատ մեծ ներդրումներ կատարել տարբեր բիզնես ծրագրերում ու շատ հաճախ է լինում այնտեղ՝ անձամբ […]

Քառյակը հնգյակ չի դառնա. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում Ազգային ժողովի “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել, որ քառյակը հնգյակ չի դառնալու: Ամեն դեպքում ՕԵԿ-ը նման հարց չի քննարկել եւ այս պահին չի քննարկում    “Այդուհանդերձ մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում քառյակի առաջարկներին՝ նրանց կողմից ձեւակերպված 12 կետերի շուրջ կա դրական մոտեցում, ինչն արդեն իսկ, կարծում եմ, համագործակցության […]

Խորհրդարանը գիշերային ակումբ չէ. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետր, որից ներկայացնում ենք մեկ հատված: –Ասում են` որոշել եք դրես-կոդ ներդնել: Հա էլի` ԲՀԿ-ի դռների մոտ հանդիպող երկարոտն “երազանքների փերիները” շատ են պատգամավորներին շեղում, եւ ինչու միայն, ԱԺ ընդմիջումներին այնպիսի տպավորություն է, թե պատգամավորների օգնականուհիները կաստինգի են ելել:  -Գիտեք, ես չեմ կարծում, որ […]

ՕՎԻՐ-ի պրոբլեմը “լյուբիմչիկներն” են. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթն անդրադրաձել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կառուցվածքային եւ կադրային փոփոխություններին: ՕՎԻՐ-ում իրականացված ստուգումների արդյունքում մի քանի հոգի, այդ թվում՝ վարչության պետ Նորիկ Մուրադխանյանն ազատվեցին աշխատանքից: Իսկ հիշյալ վարչության կուրատոր, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ստուգումների արդյունքում հայտնաբերված աղաղակող խախտումների պատճառով բավական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նմանատիպ լուրջ ստուգումներ եւ բացահայտումներ այս վարչությունում բավական […]

Ատկատների նո՞ր հնարավորություն. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի  ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված “նոր սերնդի ՀԴՄ-ների” խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով: Կառավարությունը նման քայլը հիմնավորում է նրանով, որ այդ ՀԴՄ-ները որոշ կատեգորիայի տնտեսվարողների պետք է տրամադրվեն անվճար: Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի խանութները եւ առեւտրի եւ սպասարկման ոլորտում գործող […]

Ծառուկյանը ժամանակ է վերցրել. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններն առանձնապես անամպ չեն:  Ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, երկրորդ նախագահը գտնում է, որ հանուն Հովիկի ու նրա պոպուլիզմի բավարարման իրենք հո “փուռը չե՞ն տալու իրենց պրոյեկտներն ու քաղաքական նպատակները”, եւ այդ մասին հասկացրել է Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանը մինչեւ աշուն ժամանակ է վերցրել:  Շարուանկությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի