08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2014

Մեքենան ընկել է ջրանցքը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հունիսի 12-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է ջրանցքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ – Կարբի հատվածում (5-րդ կմ) “Օպել”  մակնիշի 34 AS 333 պ/հ ավտոմեքենան […]

Գևորգ Ղազարյանը մոտ է ”Օլիմպիակոս” տեղափոխվելուն

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Մետալուրգի” կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում է, որտեղ պատրաստվում է երեք տարվա պայմանագիր կնքել տեղի ”Օլիմպիակոսի” հետ: Հաղորդվում է, որ Ղազարյանն արդեն բուժզննում է անցել, և կողմերը շուտով վերջնական համաձայնության կգան:

Գումար Հյուսիս-Հարավի համար

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հաստատվեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2)  շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացումը: Դրա համար հատկացվեց 958 միլիոն 825 հազար դրամ: 

Գյուղը դատարկվում է. ո՞վ պիտի ետ պահի գյուղացուն

Սյունիքի մարզում գտնվող Լծեն գյուղը բավականին երկար դարերի պատմություն ունի: Սակայն այն կարող է դատարկվել… Գյուղի անվան հետ կապված կա ավանդություն, ըստ որի՝ մոնղոլական հարձակման ժամանակ գյուղաբնակները լեռան գագաթից քարե կարկուտ էին տեղում, իսկ տեղի կրոնավոր Ներսես քերթողը քաջալերում է համագյուղացիներին գոչելով՝լցե՛, լցե՛։ Սակայն այս անգամ գյուղի վրա տեղաց կարկուտը ու տեղաց երկնքից:  Հակակարկտային կայանների […]

ԲՀԿ-ին մերժեցին

ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների  օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորները առաջարկում էին փոփոխություն կատարել ՛՛Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՛՛ ՀՀ օրենքում : Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասաց, որ պատգամավորների ներկայացրած նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների ավելացմանը: Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման […]

Անտառապատում կանեն

  ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված  պահուստային ֆոնդից Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61,969.9 հազ. դրամ:    Գումարը հատկացվում է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք ՛՛Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ՛՛ ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար:    Գումարը տրամադրվում է նաև ՛՛Հայանտառ՛՛ […]

Վայ այդ ընդդիմությանը /վիդեո/

Ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը լուրջ չի վերաբերում ԱԺ ոչ իշխանական քառյակի գործունեությանը: ”Ես երիտասարդներին եմ լուրջ վերաբերում, ովքեր ցանկանում են փոխել երկիրը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նա առանձնացրեց Թռչկանի,Թեղուտի համար տարվող պայքարը, ինչպես նաև ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժումը:  Հացպանյանը նշեց՝ եթե երիտասարդ լիներ, հույսը կկապեր ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հետ, քանի որ վստահ է՝ նրանք կարող են […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հունիսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի 4-րդ, 5-րդ փողոցների, Նորվեգական թաղամասի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին արևելյան շրջաններում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 4-6 աստիճանով, 14-16-ին նույնքանով կբարձրանա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի