12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԲՀԿ-ին մերժեցին

ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների  օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորները առաջարկում էին փոփոխություն կատարել ՛՛Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՛՛ ՀՀ օրենքում : Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասաց, որ պատգամավորների ներկայացրած նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների ավելացմանը:

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով վերոնշյալ խախտումների հնարավոր թվի վերաբերյալ վիճակագրական կամ որևէ այլ տեղեկատվության բացակայությունը: ՛՛Նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն՛՛,- ասաց Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ