08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2014

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումներ կկազմակերպվեն

 ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: Մարգարյանը նշեց, որ ՀՀ-ում բոլոր կազմակերպությունները, գործարաններն էլէկտրաէներգիայով են աշխատում, և էլեկտրաէներգիայի թացնկացման պարագայում շատ ապրանքներ են թանկանալու:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ արդեն պայմանավորվածություն ունի այդ հարցով և տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովում կկազմակերպվեն լսումներ:

Երեխաներով միկրոավտոբուսը այրվել է. Սարսափելի պատահար

Ճանապարհաին պատահարից հետո այրվել է միկրոավտոբուս, որում եղել են 15 երեխաներ: Այն տեղի է ունեցել Վրաստանի Իմերեթի շրջանում: Տուժածների մի մասը ծանր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, մահացածներ չկան: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն: Պատահարը տեղի ունեցել մարդատար մեքենայի հետ բախումից և ըստ նախնական տեղեկատվության բարձր արագությանից: Ինչպես նաև վթարի արդյունքում տուժել է մարդատար […]

ՀԱՊԿ գործընկերը վտանգում է հայ զինվորների կյանքը

՛՛Հայ-ադրբեջանական սահմանի երկանքը բավական անհանգիստ է այս օրերին, քան լինում է  սովորաբար: Փորձագիտական տեսակետներ կան, որ այդ լարման նոր էտապը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությոևւնների հետ՛՛,-այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ղազախստանի հետ ՀԱՊԿ անդամներ են: ՛՛Փոխադարձաբար միմյանց անվտանգության հետ կապված ունենք պարտավորություններ, բայց […]

Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և Նորին Գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին և վստահություն հայտնել, որ բնականոն […]

Հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը

Հունիսի 8-ի գիշերը  Փարիզի հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ՛՛Տիգրան Մեծ՛՛ աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանը:  Այսօր Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը: 

Պետք չէր ակնկալել, որ Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ում մատ թափ կտան

Մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցած ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովին ՀՀ ԱԺ պատվիրակությունը քաղաքական հանձնաժողովի նիստին առաջնահերթ բարձրաձայնել է Սիրիայի և մասնավորապես Քեսաբի հարցը: Նշվել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան ոչ միայն իր տարածքով թույլ է տվել Քեսաբ ներխուժել զինյալ ապստամբներին, այլ ֆիննասական աջակցություն է ցուցաբերել նրանց։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Գարեգին Բ-ը կմիջնորդի Արսեն Ավակովին դադարեցնելու՝ Ուկրաինայի որոշ շրջանների “մսաղացը”

Henaran.am-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել խաղարարական կոչով: Մայր Աթոռը արձագանքեց ՌԴ Պետական Դումայի Հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովի դիմումին, արված այս տարվա մայիսի 13-ին առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջնորդությամբ հանդես գա Ուկրաինայի ներքին գործերի նախարար հայազգի Արսենի Ավակովի մոտ` դադարեցնելու համար […]

Օզբիլիսի տրանսֆերի պատճառով ”Սպարտակը” չի զրկվի Եվրոպայի լիգայից

Իրավաբան Միխայիլ Պրոկոլեցը Итар-Тасс-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի` 2013 թ.-ի ամռանը ”Կուբանից” ”Սպարտակ” տեղափոխությանը: Հիշեցնենք, որ գործակալ Դմիտրի Սելյուկը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ”Սպարտակը” կարող է զրկվել Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից Օզբիլիսի տրանսֆերի հետ կապված գործի պատճառով: ”Մոսկվայի ”Սպարտակը” պայմանագիր չի կնքել գործակալ Սելյուկի հետ, այդ պատճառով էլ չի […]

Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Կրթության մասին”  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին”  ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի