08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՊԿ գործընկերը վտանգում է հայ զինվորների կյանքը

՛՛Հայ-ադրբեջանական սահմանի երկանքը բավական անհանգիստ է այս օրերին, քան լինում է  սովորաբար: Փորձագիտական տեսակետներ կան, որ այդ լարման նոր էտապը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությոևւնների հետ՛՛,-այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ղազախստանի հետ ՀԱՊԿ անդամներ են: ՛՛Փոխադարձաբար միմյանց անվտանգության հետ կապված ունենք պարտավորություններ, բայց ստացվել է այնպես, որ ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակից համարվող երկրի ղեկավարն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք ոգևորում են ու լիցք են տալիս մեր հակառակորդին՝ վտանգի տակ դնելով մեր քաղաքացիների ու զինվորների կյանքը՛՛,-հավելեց նա:

Փաշինյանն առաջարկեց ԱԺ նիստերի օրակարգում ՀԱՊԿ-ի համաձայնագրերի հետ կապված հարցի հետ մեկտեղ քննարկել նաև այս հարցը, հրավիրել ԱԳ նախարարին, որ կարողանան ճշգրտումներ անել ՀԱԿՊ շրջանակներում փոխադարձ պարտավորությունների, այդ թվում Ղազախստանի ու նրա ղեկավարի պահվածքի հետ կապված հարցերը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը վերլուծման արժանի է: ՛՛Չեմ կարծում՝ կանխակալ տեակետների հիման վրա պետք է վերջնական եզրահագնման հանգել՛՛,-նկատեց նա: ԱԺ նախագահը խոստացավ, որ այս խնդիրը պարզբանելու հետ կապված քննարկում կկազմակերպվի: 

ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ եթե լսումներ են լինելու, ապա հարկ է ժամկետների մասին տեղյակ պահել և խորհրդարանին, և հասարակությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ