10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին

Երեկ մայիսի 9-ին,  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  եւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը  Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին: Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել “Գրիգոր […]

Կլիչկոյի ընկերուհին ցուցադրել է իր կազմվածքը/ֆոտո/

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին` դերասանուհի Հեյդեն Պանետերին հաճախ է քննադատության արժանանում իր կազմվածքի համար: Դերասանուհին ամեն դեպքում ուշադրություն չի դարձնում այդ խոսակցություններին եւ հպարտանում է իր կազմվածքով: ”Ես ունեմ նորմալ կազմվածք, ինձ դուր է գալիս իմ քաշը եւ չափսերը”,-ասել է Կլիչկոյի ընկերուհին: 

Գետինը մտնեն դրանք. ոստիկանապետը իր չարակամներին /վիդեո/

“Գետինը մտնեն դրանք”,-այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու են իրեն պաշոտնից հաճախ հանում: “Ես մնալու եմ դեռ մի 60 տարի: Տղաս էլ է Վլադիմիր Գասպարյան”,-ասաց ոստիկանապետը՝ ավելացնելով, որ պայքարելու է չարակամների դեմ: “Նրանց բոլորի դեմ եմ, ովքեր հանունի չեն աշխատում, այլ շահի համար եւ դեմ են բարեփոխումներին”,-ասաց Գասպարյանը: Մանրամասները տեսանյութում:

Շարոն Սթոունի նոր, էրոտիկ լուսանկարները /ֆոտո/

56-ամյա հոլիվուդյան աստղ Շարոն Սթոունը ցուցադրել է, որ ժամանակը որեւէ իշխանություն չունի իր վրա: Դերասանուհին սեքսուալ ներքնազգեստով լուսանկարվել է իտալական GQ ամսագրի համար: Լուսանկարներում 56-ամյա դերասանուհին շքեղ տեսք ունի, ու թեեւ վերջերս լուրեր տարածվեցին, որ դերասանուհին կաթված է տարել, սակայն լուսանկարներից նման բան չի երեւում:

Ես հիմա արարատցի եմ, արտաշատցի եմ. Արարատի մարզպետ /վիդեո/

Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբեն Աբրահամյանը ապրում է Արարատի մարզի Այնթափ գյուղում: Այսօր նա մասնակցեց գյուղում կազմակերպված տոնակատարությանը: Միջոցառումից հետո նրան մոտեցան գյուղացիները: Շնորհավորանքից բացի, նրանք համագյուղացի մարզպետին իրենց խնդիրները ներկայացրին: “Ես հլա իմ պարտականություններին չեմ անցել: 97 համայնք կա, հրավիրել են”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Մել Գիբսոնը նկատելիորեն ծերացել է /ֆոտո/

58-ամյա հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը անճանաչելիորեն փոխվել է: Վերջին կես տարվա ընթացքում նա զգալիորեն ծերացել է, հատկապես, որ մորուք է թողել: Օրերս պապարացիները նկարել են դերասանին, եւ երկրպագուները նկատել են, թե որքան է ծերացել Գիբսոնը: Սակայն չնայած զգալիորեն ծերանալուն` դերասանը առողջ ապրելակերպի է հետեւում եւ մշտապես մարզադահլիճ է հաճախում:

Ի՞նչու են ոստիկանները շատ “Դեմ եմ”-ի ակցիաներին /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը “Դեմ եմ” նախաձեռնության անդամներին շատ երիտասարդ եւ նորմալ մարդիկ է համարում: Բայց զգոնություն պահպանելու համար նրանց ակցիաներին շատ ոստիկաններ են լինում: Ինչու են ներկա լինում նաեւ բարձաստիճան ոստիկանները՝ հարցրեցին լրագրողները: “Բարձրաստիճան ոստիկանը պիտի խաղացող մարզիչ լինի, ոչ թե նստի աշխատասենյակում”,-պարզաբանեց ոստիկանապետը: Մանրամասները տեսանյութում:

Չկան ԼՂ-ին հարակից տարածքներ. կա ազատագրված Արցախ. Դավիթ Ջամալյան

Գոյություն չունեն “Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ” Գոյություն ունի ազատագրված Արցախ՝ մեկ ամբողջություն՝ իր 11432 քառակուսի կմ. տարածքով: Արցախի տարածքային ամբողջականությունն ամրագրված է սահմանադրությամբ՝ որն Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսեւորումն է: Այդ հավաքական կամքն իրողություն է, որը պարզապես անհնարին է անտեսել: Եվ թերեւս ամենակարեւորը՝ տարածքային զիջումները հասունացնելու են նոր պատերազմը. սա աներկբա ճշմարտություն է: Հետեւաբար՝ Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված