26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Սոնա Ռուբենյանը Յուրմալայում

Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք”  երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Այդ մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին. “Չեմ հավատում, անցա: Յուրմալա, գալիս եմ”: Եզրափակիչ փուլի մասնակիցները ընտրվել են ապրիլի 18-ին Մոսկվայում կայացած կիսաեզրափակիչ փուլում:  “Նոր ալիք 2014”-ը տեղի կունենա հուլիսի 22-27-ը:

Ելնենք վերափոխելու մեր եւ մեր հայրենյաց ու ժողովրդի կյանքը նոր իրագործումներով, գալիքի մեր պայծառ տեսիլքը լուսաշող իրականություն դարձնելու հաստատուն քայլերով.Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 20 ապրիլի, 2014 թ.)   “Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի Իմ ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց” (Յովհ. Ը 12): Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս եւ ի Սփյուռս, Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի […]

Մահացել է հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը.a1plus.am

Ինչպես տեղեկացնում է A1plus.am-ը, ապրիլի 20-ին, ժամը 0.10-ին “Նաիրի” բժշկական կենտրոնում մահացել է “Գրանտ Հոլդինգի” ղեկավար Հրանտ Վարդանյանը։ “Նաիրի”  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Գործարարն 65 տարեկան էր։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: Henaran.am-ը ցավակցում է Վարդանյանի հարազատներին ու ընկերներին:

Հայաստանում նշում են Հարության տոնը /վիդեո/

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ) :  Այս տարի կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները այն նույն օրն են նշում: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զա­տում, բա­ժա­նում, հե­ռա­ցում մեղ­քե­րից եւ իր վերջ­նա­կան ի­մաս­տով՝ վե­րա­դարձ առ Աստ­ված: Զա­տի­կը թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտա­կա­րան­նե­րում հա­մար­վում է մե­ծա­գույն […]

Արթուր Աբրահամը եւ նրա մարզիչը ձուկ են վաճառել/ֆոտո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր մարզիչ Ուլի Վեգների հետ մասնակցել է բարեգործական ակցիա: Bild.de-ն հայտնում է, որ նրանք ձուկ են վաճառել: ”Այդ գործի համար ես հաճույքով անցա 200 կմ: Մարզիչս եւս չէր դժգոհում, քանի որ ես շատ ձուկ վաճառեցի”,- ասել է Աբրահամը: Ստացված հասույթը փոխանցվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող կենտրոնին:

Տարոն Մարգարյանի հետ Պատարագին մասնակցեց նախկին վարչապետը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները  միմյանց կողջունեն “Քրիստոս հարյավ ի մեռելոց” և “Օրհնեալ է հարությունը Քրիստոսի” ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև […]

”Բորուսիան” հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց ”Մայնցին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 81-րդ րոպեին: Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին հաշիվը դարձրեց 2-1: Այս հաղթանակից հետո ”Բորուսիան” վաստակեց 64 միավոր եւ կշարունակի ընթանալ 2-րդ հորիզոնականում:

Բջջային հեռախոսը կարող է կործանել ձեր սեռական կյանքը /16+/

Գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսները լուրջ վտանգ կարող են սպառնալ մարդկանց սեռական կյանքին: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ, ովքեր օրվա մեջ 4 ժամից ավելի օգտագործում են բջջային հեռախոսը, ավելի հաճախ են տառապում իմպոտենցիայից: Բացի այդ, Եգիպտոսի համալսարանի գիտնականները պնդում են, որ բջջայինի հաճախ օգտագործումը բերում է նաեւ անպտղության: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի