16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում նշում են Հարության տոնը /վիդեո/

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ) :  Այս տարի կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները այն նույն օրն են նշում:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զա­տում, բա­ժա­նում, հե­ռա­ցում մեղ­քե­րից եւ իր վերջ­նա­կան ի­մաս­տով՝ վե­րա­դարձ առ Աստ­ված: Զա­տի­կը թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտա­կա­րան­նե­րում հա­մար­վում է մե­ծա­գույն տո­նե­րից մե­կը: Այն կապ­ված է ա­զա­տագ­րութ­յան եւ փրկա­գոր­ծութ­յան պատ­մա­կան զույգ ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ:

Ա­ռա­ջի­նը Հին Կտա­կա­րա­նի այն դրվագն է, երբ հրեա­նե­րը, Աստ­ծո խնա­մա­ծութ­յամբ եւ Մով­սե­սի ա­ռաջ­նոր­դութ­յամբ անց­նե­լով Կար­միր ծո­վը, փրկվե­ցին ե­գիպ­տա­կան գե­րութ­յու­նից: Ե­գիպ­տա­կան գե­րութ­յու­նից ձեր­բա­զատ­վե­լը խորհր­դան­շում էր մեղ­քի եւ մահ­վան երկ­րից դուրս գա­լը, զատ­վե­լը եւ դե­պի Ա­վետ­յաց եր­կիր ճա­նա­պարհ­վե­լը:

Երկ­րոր­դը Քրիս­տո­սի Հա­րութ­յունն է: Աստ­ծո Որ­դին՝ իբ­րեւ Գառն Աստ­ծո, Իր ար­յու­նը թա­փեց մե­ղա­վոր մարդ­կութ­յան հա­մար, խաչ­վեց եւ եր­րորդ օ­րը հա­րութ­յուն ա­ռավ մե­ռել­նե­րից, որ­պես­զի բո­լոր Ի­րեն հա­վա­տա­ցող­նե­րին սրբե­լով մեղ­քե­րից՝ ար­ժա­նի դարձ­նի հա­վի­տե­նա­կան կյան­քին:
Ե­գիպ­տո­սից Իս­րա­յե­լի դուրս գա­լը խորհր­դան­շում է մարմ­նա­վոր գե­րութ­յու­նից ա­զատ­վե­լը, իսկ այժմ Քրիս­տո­սի Հա­րութ­յան զո­րութ­յամբ մարդ­կութ­յու­նը` Նոր Իս­րա­յե­լը, փրկվում է մեղ­քի եւ մահ­վան տի­րա­կա­լութ­յու­նից` խա­վա­րից դառ­նա­լով դե­պի աստ­վա­ծա­յին լույ­սը, հա­վատն ու հա­վի­տե­նա­կան կյան­քը:
Այս­պի­սով՝ Հին Կտա­կա­րա­նի զատ­կա­կան գա­ռը օ­րի­նակն է Հի­սուս Քրիս­տո­սի:
“Ա­հա Գառն Աստ­ծո, որ վերց­նում է աշ­խար­հի մեղ­քը” (Հովհ. 1. 29): Հով­հան­նես Մկրտչի այս մար­գա­րեութ­յու­նը, թե Հի­սու­ս պի­տի քան­դեր մեղ­քի կա­պանք­նե­րը, կան­խա­տե­սում էր դժոխ­քի ու մահ­վան պար­տութ­յունը:

Ս. Հարության տոնի Ավետարանական պատումը
Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Եբրայական օրենքով շաբաթ օրը որեւէ բան անելն արգելված է, այդ պատճառով էր, որ Քրիստոսին թաղեցին հենց նույն օրը երեկոյան, եւ միայն երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը: Նրանք, սակայն, զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

 

Զատկական կարմիր ձու
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ձուն ներկում են բացառապես Ս. Հարության տոնի առթիվ՝ շաբաթ երեկոյան եւ կիրակի: Այն Ս. Հարության տոնի խորհրդանիշն է:

Ձու պետք է ներկեն նաեւ այն ընտանիքները, որտեղ ննջեցյալ կա: Մարդիկ հաճախ կարմիր ձուն ուրախության հետ են կապում, իրականում կարմիր գույնը խորհրդանշում է Քրստոսի թափած արյունը, որը նաեւ այն մարդու համար է, ով արդեն ննջել է: Եվ Զատկին ձուն որպես սգի նշան առանց ներկելու մատուցելը վայել չէ Քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք, որ Դատաստանի օրը բոլոր ննջեցյալները հարություն են առնելու եւ նրանք, ովքեր արժանացել են Քրիստոսի թափած արյունով փրկվելուն, Աստծո Արքայությունում պիտի դասվեն: 

 Նյութը ըստ qahana.am-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ